Search This Blog

2010-03-24

Չար թեզեր երկրորդ աշխարհամարտի վերաբերյալ



1. Երկրորդ աշխարհամարտի ընթացքում Սովետական Հայաստանը, ըստ դասագրքային տվյալների (որոնք, իհարկե, խիստ ստուգման կարիք ունեն, ինչպես ցանկացած սովետական վիճակագրություն) տվել է մոտ 500.000 զորակոչիկ, որոնցից 300.000 զոհվել է: Համեմատության համար, , Ֆրանսիան տվել է 217.000, Լեհաստանը 240.000, Մեծ Բրիտանիան 382.000, ԱՄՆ 416.000 զոհ (խոսքը զինվորական զոհերի մասին է): Այդ զոհերի դիմաց բոլոր նշված ազգերը ստացել են որոշակի ձեռքբերումներ, այդ թվում տարածքային: Հայերն, ինչպես միշտ չեն ստացել ոչինչ, բացի Կարսի վերադարձի  խոստումից: Բայց մինչեւ հիմա շատ հպարտ են, որ այդքան զոհ են տվել (հաշվի առեք նաեւ, որ մեկ սերունդ առաջ եղել էր Ցեղասպանությունը իր 1,5 միլիոն զոհերով): Ստալինյան շնորհակալությունը եղավ այն, որ կազմակերպվեց հայերի 1946-ի աքսորը, էլ չասած Ղրիմի հայերի մասին, որոնց աքսորեցին 1944-ին որպես գերմանացիների դաշնակիցներ:

2. Ենթադրենք 1920 -ին Կարսի տակ պատրաստ լինեին զոհվելու 300.000 հայ: Ի՞նչ եք կարծում, Կարսն ու ողջ Արեւմտյան Հայաստանը հիմա ո՞ւմը կլիներ: Բայց սովետահայերը չեն ամաչում այս պարզ համեմատությունից:

3. Հայերը Երկրորդ աշխարհամարտի սուբյեկտ չեն եղել: Նրանց ոչ ոք չի հարցրել` ուզո՞ւմ են նրանք մասնակցել պատերազմին, եւ, եթե այո՛` ո՛ր կողմից: Ընտրության հնարավորություն չի եղել ի տարբերություն 1920-ի, եւ պարզվել է, որ հայերը լավ էլ կարող են կռվել ու զոհվել: Այս ֆոնին ծիծաղելի են այն պնդումները, թե իբր հայերը կռվել են Գերմանիայի դեմ, որովհետեւ Թուրքիան 1943-ին պատրաստվում էր հարձակվել Սովետի վրա, կամ որովհետեւ Գերմանիան առաջին աշխարհամարտի ժամանակ Թուրքիայի դաշնակիցն էր: Մանավամդ վերջին պնդումից հետո դնում ենք մի հատ մեծ` "լոոոոոոոոոոոոլ": Սեփական նշանակությունը գերագնահատող խղճուկ սնապարծությո՛ւն:

4. Փաստն այն է, որ եթե Թուրքիան նույնիսկ լիներ Սովետի դաշնակից, հայերը միեւնույնն է կռվելու էին Սովետի կողմից: Բա չէ` ապստամբելու էին Ստալին պապիի դեմ: Բայց ինչո՞ւ ենք եթեներով խոսում: Փաստն այն է - եւ դրա մասին ամոթխած լռում են մեր դասագրքերում - որ Թուրքիան շատ երկար տատանվում էր 1939-45 թթ.-ին: Դեռ 1940 թ.-ին նա համարվում էր Անգլիայի պոտնեցիալ դաշնակիցը Գերմանիայի դեմ, ինչի մասին կարող եք կարդալ Չերչիլի հուշերում, եւ որի արդյունքներից էր այն, որ Նժդեհը փորձում էր համագործակցել գերմանացիների հետ` առաջարկելով հայ ուժեր կազմակերպել Բալկանյան ճակատում: Իսկ էլ ավելի անժխտելի փաստ է այն, որ 1945 -ի փետրվարին Թուրքիան վերջապես պատերազմ հայտարարեց Գերմանիային եւ Ճապոնիային, չնայած դա սիմվոլիկ գործողություն էր: Բա, պուպուշիկներս:

Էսքանն առայժմ հերիք է:)

Ուշադրություն. նկարը սադրիչ է: )





No comments:

Post a Comment