Search This Blog

2010-03-24

Ընդդեմ պատկերամարտների


Երկու խոսք բլոգի վերնմասում տեղադրված նկարի մասին: Այն այսպես ասած ձեռագործ է: Ներկայացնում է Չարչարենցի "Արգիշտի" հիպոթետիկ պոեմի 1926-ի հիպոթետիկ հրատարակության շապիկի ետեւի կողմը: Նկարի բոլոր գրածների եւ նշանների հեղինակը Հայաստանի ժողովուրդն է: Դրանք բոլորը տառացի մեջբերումներ են սակավաթիվ երեւանյան գրաֆիթիներից: Ամբողջ պատասխանատվությունը ընկնում է այդ անանուն հեղինակների վրա: "Շապկի" ձախ կողմում տեղադրված սվաստիկան կոչված է ստուգել ձեր հումորի զգացումը, ինչպես նաեւ թեթեւակի խաղեր տալ թույլատրելիության սահմանաեզրին:




No comments:

Post a Comment