Search This Blog

2010-03-25

Ընդդեմ բարբարոսների


Ի դեպ, կարծես, աննախադեպ պատմական փաստ է այն, որ որեւէ պատերազմում հաղթող պետությունն ունենում է ավելի շատ զոհեր քան պարտվողը: Այսպիսին է Սովետական Միությունը երկրորդ համաշխարհայինի ժամանակ: Սովորաբար լինում է հակառակը, եւ ապացույցը հենց երկրորդ աշխարհամարտի մնացած պետութունների զոհերի թիվն է: Սովետական միությյանը անմիջապես հետեւում են Գերմանիան եւ Ճապոնիան: Սա դեռ ոչինչ, բայց զոհերի այդ քանակը, կարծես, ավելի հպարտություն քան ամոթ է առաջացնում: Սա բարբարոսություն է բառիս սկզբնական` հունական իմաստով: Հելենները` բացահայտելով, որ բանականությունն ու ճաշակը կապ ունեն չափի եւ չափավորության հետ, շնորհիվ այդ բացահայտման հաղթեցին նաեւ պատերազմներում: Այն օրվանից երբ փոքրականակ հունական բանակները (որոնք, ի դեպ նույնիսկ միասնական պետություն չէին ներկայացնում) հաղթեցին պարսկական խառնիճաղանջ ամբոխներին, պարզ դարձավ, որ քանակը ոչ միայն չի որոշում պատերազմի ելքը, այլեւ մի տեսակ անճաշակության եւ բթութայն նշան է: Մեծաքանակ զոհերով կարող են հպարտանալ միայն բարբարոսները: Զարմանալի է, որ հայերը, որոնք իրենց դարի մեծագույն հաղթանակը` Արցախյան պատերազմում կերտեցին նույն հելենական մոդելի կիրառման շնորհիվ, շարունակում են հպարտանալ 300.000` հաղթող ազգին անվայել զոհերի թվով:




No comments:

Post a Comment