Search This Blog

2010-03-27

Նորից քաղաքական էզոթերիկա

Գարունը բացվեց եւ հայ հասարակության քաղաքականապես ակտիվ մասը կրկին լիցքավորված է "էզոթերիկ" "ինֆոներ"-ով: Դեռ գարնանանմուտից առաջ ամենատարբեր մարդիկ սկսեցին խոսել "պատերազմի վտանգի" մասին: Հետո դրան ավելացան ներքին ոչ պակաս սուր սյուժեները: Այդ լուրերի մի մասը կարող են ճշմարտության որոշակի հատիկ պարունակել, բայց ընդհանուր առմամբ տարիների փորձը ցույց է տալիս, որ "ինֆոներ"-ի մեծ մասը տուֆտա են դուրս գալիս: Եվ նույնիսկ ոչ թե այն պատճառով, որ դրանց աղբյուրները սխալ են ու վատն են, այլ որովհետեւ Հայաստանում խոսքի արժեքը առհասարակ շատ ցածր է: Բայց փորձն էլ ամենաէականը չէ:

Թեկուզ եւ բոլոր "ինֆոներ"-ն իրոք լինեն "խիստ հավաստի" եւ "շատ հավանական": Խնդիրն այն է, որ "ինֆոներ"-ով սնվող ու "ինֆոներ"-ի վրան հիմնվող քաղաքականությունը, կարծում եմ, նշան է անառողջ հասարակությանը, պրիմիտիվ քաղաքական գործըթնացների եւ նույն գործընթացների պրիմիտիվ իսկ ընկալմանը: Մյուս կողմից էլ` "ինֆոներ"-ն այդպիսի հասարակության կառավարման եւ վերահսկման լավագույն ձեւը կարող են հանդես գալ` ներսից թե դրսից:


Ենթադրում եմ, որ քաղաքական իրականության եւ քաղաքական տեղեկության լավագույն հավաստի աղբյուրը պետք է հանդիսանա բանական վերլուծությունը: Բաց աղբյուրների վրա հիմնվող գրավոր վերլուծության գերակայությունը բանավոր "ինֆոներ"-ի երեխայական էզոթերիզմի նկատմամբ ինքնին լավագույն նշանը կհանդիսանա քաղաքական գործըթնացի առողջացման եւ անկախ պետության հասունացման փուլի: Մեր մոտ առայժմ հակառակն է. բանավոր ինֆորմացիան ավելի թանգ է գնահատվում քան գրավոր վերլուծությունը: Այլ բան է, որ գրավոր վերլուծության մակարդակն էլ առայժմ շատ ցածր է, նույնիսկ իր համեմատաբար լավագույն նմուշների դեպքում: Բայց դա նորմալ է ու հաղթահարելի` հետեւողական աշխատանքի դեպքում:



No comments:

Post a Comment