Search This Blog

2010-04-14

Խորհդարանական հանրապետություն

Դեռ նախորդ posting-ումս գրել էի խորհդարանական եւ դաշնային հանրապետության հնարավորության մասին: Հիմա էլ նույն ուղղությամբ եմ մտածում: Իմ համար մեծ տարբերություն չկա, կկոչվի այս առաջարկը Չորրորդ Հանրապետություն թե՞ Երրորդի սահմանադրական բարեփոխում: Նաեւ չեմ պնդում, որ սա լավագույն տարբերակն է, բայց կարծում եմ անհետաքրքրիր չէր լինի այս ուղղությամբ մտածել:

Շատ կարճ եթե փորձեմ ձեւակերպել (հիմնվորելու ժամանակ այս պահին չունեմ, համ էլ կարծում եմ, շատերդ ինձ կօգնեն էս հարցում), հետեւյալը կարող է լինել:

ա. Նախագահի լիազորությունների վերանայում: Նախագահը պետք է իրականացնի ռազմավրական հեռանկարային կառավարում: Դրա համար նա չպետք է չափից ավելի խրված առօրյա քաղաքականության եւ գործադիրի վարչարարական խնդիրների մեջ: Թե ի՛նչ է ռազմավարական կառավարումը իմ հասկանալով հիմա չեմ ուզում խորանամ, որ շատ չշեղվեմ ու չծավալվեմ:
բ. Երրի փաստացի առօրյա կառավարումը ընկնում է վարչապետի եւ խորհդարանի վրա: Վարչապետը կարող է նաեւ ընտրվել հենց ժողովորդի կողմից:
գ. Փոխվում է համակարգի տրամաբանությունը` մտնում են ուղիղ ժողովրդավարության տարրեր` հանրաքվեների նախաձեռնության իրավունք, ժողովրդական վետոյի իրավունք եւ այլն (շվեյցարական օրինակով):
դ. Նաեւ` ամերիկյան օրինակով` ընտրովի դատավորներ, զենք կրելու իրավունք եւ այլն:
ե. Դաշնային համակարգ ունիտար համակարգի փոխարեն: Հայաստանը փաստացի դաշնային երկիր է իր պատմությամբ եւ ազգագրությամբ:
զ. Ընդհանրապես ֆրանսիական ունիտարական մոդելի զտում: Օրինակ այնպիսի հաստատությունների իմաստի հարցականի տակ դնելը, ինչպիսին է Մշակույթի նախարարությունը: (Վերջերս Անդրեասյան Կարենի հետ ենք խոսացել նաեւ էս թեմայով)
է. Կարելի է մտածել նաեւ ապստամոբւթան իրավունմքի մասին, բայց միայն եթե հնարավոր է դրան համոզիչ եւ հստակ սահմանում գտնել: Հիմնավորումը պարզ է, եւ իմ համար 100 տոկոս ընդունելի, բայց կան հարցեր դրա իրացման հետ կապված:

Էս ամեն ինչն իհարկե շատ սեւագիր ու օրվա ընթացքում հոգնած մարդու մքտեր են, բայց հիմնական ուղղությունը ես էդպես եմ տեսնում: Նաեւ ասեմ, որ էս պահին ո՛չ պաշտպանում, ո՛չ էլ հերքում եմ էս տարբերակը, ուղղակի հետարքրքիր է մտածել, գուցե վերջում մի գործնական բան դուրս գա սրանից:
Իսկ նախագահական իշխանության սահմանափակման հիմնավորման մասին մասամբ եւ անուղղակիորեն գրված է այստեղ` http://ustahrant.wordpress.com/2008/01/09/arcibidini/
http://ustahrant.wordpress.com/2008/01/15/arcibidini2/




11 comments:

  1. Հրանտ ջան, երրորդ հանրապետության ամենավտանգավոր հատկանիշը, որն էլ հենց ինձ դրդում ա խոսել չորրորդ հանրապետույթան մասին, ֆեոդալա-կրիմինալ համակարգն ա: քո նոր սահմանադրության մեջ սրա առաջ դրված արգելակները ես չեմ տեսնում

    ReplyDelete
  2. Սրան ֆեյսբուքում պատասխանել եմ: Ի դեպ, էն խնդրանքս, որ ստեղ գրեք, այլ ոչ թե ֆեյսբուքում, էլ ուժի մեջ չի որովհետեւ մեկ ա, ֆեյսբուքում ավելի ծավալուն ա ստացվում, ու արհեստական ա դառնում: Ես հետո ուղղակի գուցե ստեղ քոփի կանեմ, որովհետեւ քոմենթների մեջ ձեւակերօումներ կային, որ իմ գրածից էլ կարեւոր էին թեմայի առումով ու հետաքրքրիր:

    ReplyDelete
  3. Փոխվում է համակարգի տրամաբանությունը` մտնում են ուղիղ ժողովրդավարության տարրեր
    Իսկ եթե պատկերացնենք այսպես` ստեղծվում է ինտերնետային խորհրդարան/և ավագանի համայնքներում/, որտեղ Հայաստանի քաղաքացիները գրանցվում են իրենց անձնագրի տվյալներով և միանգամից դառնում պատգամավոր: Դրա արդյունքում պատգամավոր կլինեն ոչ թե նրանք, որ առավել փող ունեն կամ իշխանության բարեհաճությունը, այլ մեր համեմատաբար ավելի տեղեկացված ու քաղաքականապես առավել հասուն քաղաքացիները:

    ReplyDelete
  4. Ի դեպ այս պահին Հայ Ազգային Կոնգրեսը կարող է ստեղծել նման այլընտրանքային խորհրդարան և ավագանի

    ReplyDelete
  5. Դավիթ ջան, կարող ենք, իհարկե եւ այդպես ենթադրենք: Բայց կոնկրետ չեմ պատկերացնում դա ոնց պիտի լինի` ինտերնետային խորհդարանը եւ ինչպես պետք է գործի: Շատ հետաքրքրիր է թվում մտածելու համար, ու եթե մի փոքր մանրամասնեիք, ավելի հետարքրքիր ու պարզ կարող էր դառնար:

    ReplyDelete
  6. Սկզբում մտքովս անցել էր միայն ավագանիի մասով, սակայն ինձ թվումա շատ հանգիստ կարելիա անել նաև երկրի խորհրդարանի համար. մտնում ենք սայթ, գրանցվում մեր անձնագրի տվյալներով և դառնում պատգամավոր, հետո արդեն ամեն ինչ այնպես, ինչպես սովորաբար լինում է խորհրդարանում` պատգամավորները հանդես են գալիս նախաձեռնությամբ, եթե դրան միանում են համապատասխան թվով պատգամավորներ, հարցը դրվում է քննարկման, բոլորը գրում են կարծիքներ հետո քվեարկություն և այդպես շարունակ, դրանք բոլորը կանոնադրական խնդիրներ են, որոնց լուծումը այդքան էլ դժվար չէ:
    Իրականում սա այնքան բարդ տեխնիկական խնդիր չի, ինչքան թվումա առաջին հայացքից, օրինակ աշխարհի շատ երկրներում մարդիկ ընտրություններին մասնակցում են ինտերնետի միջոցով` էլեկտրոնային քվեարկությամբ. դա նշանակում ա որ հուսալիությունը հնարավորա ապահովել:

    ReplyDelete
  7. Շատ լավ: Իսկ դեմ չեք լինի, եթե ես էս առաջարկը դնեմ ֆեյսբուքում: Այնտեղ ավելի շատ այցելու կա, ու ինձ հետարքրքիր ա, թե մարդիկ ո՛նց կարձագանքեն: Ինքն, իրոք առաջին հայացքից թվում ա տարրօրինակ, բայց ինձ ձգում ա իր անսպասելիությամբ: Եթե դեմ չեք լինի, ես կդնեմ ֆեյսբոեւքի իմ էջում: Դուք էլ, եթե էնտեղ գրանցված եք, կկյարողանաք հետեւալ, կարծում եմ:

    ReplyDelete
  8. Խնդիր չկա, դրեք, ես կնայեմ քննարկումները, ես կամ Ձեր ընկերների մեջ, էս վերջերս եմ գրանցվել

    ReplyDelete
  9. Պատգամավոր ասածը շարքային անհատ չի- նա ընտրյալ է: Ու ներկայացնում է իր ընրողների շահերը խորհրդարանում, որը իր հերթին ևս, հենց այդպիսի ընտրյալների ֆորում է և հետևաբար պաշտոնական մանդատ ունի օրենսդրություն մշակելու և պետության համար կարևոր հարցերը վավերացնելու, կամ մերժելու: Պատգամավորը ոչ թե ամենախելոքն է, կամ ինտերներտով ամենակտիվը, այլ մրցակցության մեջ հաղթածը: Հաղթելն էլ արձանագրվում է ոչ թե ֆորմալ ընտրությամբ, այլ տվյալ հասարակության մեջ ընդունված կարգ, կանոնի ու սկզբունքների համաձայն խորհրդարանի մանդատ նվաճելով: Եթե հասարակությունը նորմալ է համարում զոռբայությամբ ու մարդասպանությամբ մանդատ փախցնելը, ուրեմն այդ հասարակության պատգամավորն էլ լինում է այդ ունակությունների մեջ մրցակցության մեջ իսկապես հաղթած մեկը: Ստից մարդիկ ոչ մի տեղ խորհրդարան չեն մտնում: Ամեն պատգամավոր կամ ինքնուրույն է իր գործերը դասավորում, կամ այնքան արժանիքներ ունի, որ կռիշներն են նրան խորհրդարան մտցնում իրենց նպատակները սպասարկելու համար:
    Տեսություն քննարկելը իհարկե լավ գործ է, բայց իրականության ու ընդունված դասականի ու նօպատակի հետ գոնե որևէ առընչություն ունենալը կարևոր է:
    Ուստա ջան, ներող եղիր
    Բիձա:

    ReplyDelete
  10. Ձեր ասածի մեջ կա տրամաբանություն, բայց ինձ թվում է ժամանակն է վերադառնալ ուղղակի կառավարման ձևին, ինչպես որ եղել է շատ հին ժամանակներում, այժմ ինտերնետային տեխնոլոգիաները մեզ այդպիսի հնարավորություն տալիս են:

    ReplyDelete