Search This Blog

2010-04-28

Օտարալեզու դպրոցների մասին (նորից)

Համաձայն օրենսդրական տխրահռչակ նախաձեռնության, օտարալեզու դպրոցներ բացելը նպատակ է հետապնդում ավելի որակյալ կրթություն ապահովել: (Տես. http://www.gov.am/files/meetings/2010/4900.pdf):
Խնդիրը փաստորեն շատ ավելի բարդ ու լայն է, քան ուղղակի ռուսական դպրոցներ վերաբացելը: Բացահայտվում է մի գաղափարախոսական բոմբ, որը եւս մեկ անգամ շեշտում է սահմանը երկու Հայաստանների միջեւ: Ի՞նչ է ասում այս հիմնավորումը: Որակյալ կրթություն կարելի է ստանալ միայն ոչ հայերենով: Ենթադրելի է` անգլերենով կամ ռուսերենով (կապրենք`կտեսնենք):
Հայաստանի պետական լեզուն` հայերենը պաշտոնապես հռչակվում է ոչ որակյալ կրթության լեզու:
Հետեւաբար Հայաստանը` գաղութացված պետություն եւ երկրորդ սորտի ազգ:
Հայաստանի հասարակությունը ապագայում ենթադրվում է պաշտոնապես բաժանել երկու անհավասար հատվածների. "որակյալ" (եթնադրելի է նաեւ` թանգ) եւ օտարալեզու կրթություն ստացող վերնախավային փոքրամասնության եւ "անորակ"` հայալեզու կրթություն ստացող մեծամասնության:
Այսինքն` գաղութատերերի եւ նվաճված բնիկների հարաբերություն:
Այսինքն` կարող է այնպես ստացվել, որ հայալեզու կրթություն ստանալը եւ հայալեզու լինելը Հայաստանում այսուհետ դառնա բիդլոյի հատկանիշ: Բիդլո, որը պետք է կառավարվի օտարալեզու կրթություն եւ ենթադրաբար նաեւ օտարալեզու վերնախավի կողմից: Վսյո: Վերջն ա:
Այս ամենը, կրկնեմ, պաշտոնապես: Ավելորդ է բացատրել, որ մի բան է, երբ կա փաստացի իրավիճակ, այլ բան է, երբ դա նաեւ օրենքի ուժ է ստանում:
Ինչ վերաբերվում է օտարալեզու դպրոցների ներկայիս ծրագրին, ապա կրկնում եմ կարծիքս. պետք է ամեն ինչ անել դրա խափանման համար: Անկախ նրանից խոսքը ռուսական, անգլիական թե չինական դպրոցի մասին է: Ծայրահեղ դեպքում, եթե ծրագիրը սկսվի իրագործել, դպրոցների շենքերը ուղղակի պետք է վառել, պայթեցնել, պատոհանները ջարդել` ամեն բան եւ ամեն գնով: Սա պատերազմ է:


Տես նաեւ. Օտարալեզու դպրոցի այլընտրանքները
եւ Доктор филИсофских наук




8 comments:

  1. Ծայրահեղ դեպքում, եթե ծրագիրը սկսվի իրագործել, դպրոցների շենքերը ուղղակի պետք է վառել, պայթեցնել, պատոհանները ջարդել` ամեն բան եւ ամեն գնով: Սա պատերազմ է:
    ***

    Մինչև հիմա եղած չեղածը պատերազմ չեր: Վառելու բան չկար մինչև հիմա:

    ReplyDelete
  2. Կար: Վառոդն ա պակասում: Մի քիչ, որ ուղարկես.....

    ReplyDelete
  3. Որ քո նմանները չլինեին, ես գրելու բան չէի ունենա)))
    http://twistedperception.freefo.de/viewtopic.php?f=24&t=167

    ReplyDelete
  4. Բայանդուր, թեթեւակի նայեցի, ինձ թվաց հեչ իմ նմանների մասին չէ: Ի՞նչ անեմ, մեղավոր եմ արդյո՞ք: Ես ոչ հայալեզու կայքերի դեմ բան չունեմ: Առհասարակ մարդկանց պրիվատ տարածությունը իրենց եմ թողնում: Իմ խոսքը լրիվ այլ բանի մաիսն էր: Մի հատ ուշադիր նայի` տես ստեղ առհասարակ ինչի մասին ա խոսքը: Լեզուն էլ չի նույնիսկ էդքան կարեւոր: Խոսքը ավելի վատթարի` անհավասարության պաշտոնականացման մասին է:

    ReplyDelete
  5. Վերջին գրառումը մասնավորապես քո մասին է, ուշադիր կարդա))) պարոն հեղափոխական:

    ReplyDelete
  6. Գուցե՞ տոնդ փոխես, պարոն իմաստուն:

    ReplyDelete
  7. Միայն երբ սվաստիկան ու հակառուսական կոչերը, ինչպես նաև բռնության մղող արտահայտությունները բլոգիցդ ռադ անես:

    ReplyDelete
  8. Սվաստիկն իմը չի, երեւանյան գրաֆիտիրներց է, ինչպես եւ մնացածը: Դրա մասին բլոգի առաջին մասում գրված ա, պարոն հեշտ սադրանքների ենթարկվող:
    Պրոգրեսիվ ռոքի փոխարեն, որ կարգին էլեկտրոբլյուզ լսեիր, կարող ա մի քիչ ավելի ճկուն, ու ոչ էդքան ճիշտ տղա դուրս գայիր:
    Հատուկ էլ քո նման պուպուշ բալեքի համար գրել եմ, ախր`
    http://ustahrant.blogspot.com/2010/03/blog-post.html
    http://ustahrant.blogspot.com/2010/03/blog-post_24.html

    ReplyDelete