Search This Blog

2010-04-26

П***ец, сказал отец, да, х***я, подтверждали сыновья


Ապշած նստած եմ, աչքերս բացուխուփ եմ անում, գրում-ջնջում եմ, ուղղես լարում եմ, բայց բան չի ստացվում: Որ անկեղծ ասեմ` ջղայնանալս էլ չի գալիս: Չնայած ջղայնանալու բան կա: Բայց չեմ կարողանում ընտրել, որի առիթն ա ավելի շատ` ջղայնանալու, ծիծաղելու, թե ապշելու: Ռուսական դպրոցների վերաբացման հարցը: Հայաստան` 2010 թ.-ան: Յանները լրիվ ա տարել, ապե՞ր

Մտածում է, Հրանտը մտածում, փորձում է մի հատիկ ռացիոնալ փաստարկ գտնել հոգուտ այս նախաձեռնության, բայց երեւի արդեն ուշ ա, հոգնած ա, գլուխը բան չի գալիս: Պարզ ա, որ մոտիվացիան բանականության հետ ոչ մի կապ չունի, բայց ես ուզում եմ գտնեմ գոնե էն ձեւական փաստարկը, որը իրենց համար կարող է արդարացում լինել` քողարկելով առանց այդ էլ զռացող ենթատեքստը: Չկա ոչի՜նչ
Ամբողջը մի հին բարդույթի պատմություն է: 20 տարի է անցել, բայց մարդիկ չեն կարողանում համակերպվել Հայաստանի անկախության հետՍա է ողջ խնդիրը: 2000-ականների ողջ քաղաքական եւ հասարակական պատմությունը, ըստ էության, սովետահայկաան ռեւանշիզմի պատմություն էր: Մեկ-մեկ դա քողարկված էր, մեկ-մեկ բացահայտ, բայց հիմնական միտումը դա էր: Եվ դեռ շարունակվում է
Բայց անհեթեթության ի՛նչ աստիճանի է պետք հասնել, որպեզսի գանք արդեն լեզվի կարգավիճակի հարցին: Մոնոէթնիկ Հայաստանում օտար լեզվով կրթությունը ո՞րս է: Որ ի՞նչ լինի, ինչպիսի՞ խնդիրներ լուծվեն: Մինչեւ հիմա էդ տափակ գլուխների մեջ նստած է հայոց լեզվի երկրոդականության բարդույթը: Մինչեւ հիմա իրենց թվում է, որ հայերենը անկրթության հոմանիշ է, այն դեպքում, երբ անկրթության հոմանիշն իրենք են: Ինքս ունեմ ռուսական կրթություն` ո՛չ ամաչում, ո՛չ էլ հպարտանում եմ դրանով: Ընդնում եմ որպես փաստ: Բայց սրտանց ծիծաղում եմ սովետական մտավորականության` ռուսալեզու կամ հայալեզու տիեզերական հավակնությունների վրա: Ռուսալեզուների վրա մանավանդ, որովհետեւ իրենց մոտ ավելի ընգծված է էդ պահը: Իբր կար մի կրթված, խելոք, եսիմ ինչ խավ: Անկախությունն եկավ հերն անիծեց: Իրականում անկախությունն եկավ, ու բացահայտեց, որ ոչ մեկին պետք չէր, բացարձակ անարդյունավետ ու անհամարժեք էր էդ իրենց առասպելական կրթությունը: Մի երկրում, ուր գրերքի կեսն արգելված էր, կեսն էլ անհասանելի` ի՞նչ կրթական ցենզ: Եվ փոխանակ ամեն օր վիզ դնեն իրենց անգրագիտությունը` համաշխարհային եւ հայկական ժառանգությունից վերացնելու համար, այնքան բութ են, որ մտածում են` ահա կվերագանգնենք ռուսական դպրոցներն, ու նորից կդառնա "կրթված Հայաստանը": Ոչ մի բան ետ չի դառնա, որովհետեւ ոչ միբան չի էլ եղել
Չնայած, կարծում եմ, նրանք ոչինչ էլ առանձնապես չեն մտածում: Ուղղակի հոգու խորքում մի վրեժի զգացում ունեին, եւ վերջապես դա էլ են ուզում են իրականացնել: Բայց ես զարմանում եմ, որ դրանք մինչեւ հիմա մանթո են մնացել էդ իրանց ռուսական դպրոցների փակումից: Փաստորեն չէին մոռանում, է: Միշտ թերագնահատում եմ սովետահայերի էշության աստիճանը: Ավելի դեպի հետ նայող, ներկայում որեւէ գործնական հարց չլուծող, անիմաստության գագաթնակետ նախաձեռնություն դժվար էր մտածել, այն էլ կրթության ոլորտում, ուր խնդիրների ծով է
Վերջին շրջանում հեգնանքով էի վերաբերվում` "պահպանել հայերենը" ֆրազին, մտածելով, որ դա գաղութատիրական շրջանի մնացուկ է: Պահպանելու կարիք այլեւս չկա, քանի որ անկախ Հայաստանում ենք, ու պետք է մտածել առողջ մրցակցության, զարգացման մասին: Բայց արի ու տես, որ նորից ստիպված ենք պաշտպանելուց խոսել: Բոլո՛րն ի պաշտպանություն Հայերենի, ես դրանց տիրու պապը




25 comments:

  1. Բերկլիացի պլանքյաշ բոմժApril 27, 2010 at 1:56:00 AM GMT+5

    մի քիչ դաժան ես գրել, չեմ կարծում որ սա ինչ-որ գլոբալ միտում ա, կամ առավել ևս դավադրություն:
    Իհարկե, սկզբունքորեն համաձայն եմ, որ
    ռուսական դպրոց վերաբացելու գաղափար տիպիկ պոստ-գաղութային մտածելակերպի արդյունք ա, ուղղակի
    ինձ թվում ա այդ առաջարկը անողները զգում են, որ մի բան նենց չի, որ մենք աշխարհից կտրված ենք, բայց չեն ուզում հասկանալ որ ստեղ հարցը լեզուն չի, հարցը կեղծ-պահպանողական կեղծ-հայրենասիրությունն ա:
    դրա համար էլ ասենք սփյուռքահայերից շատերը, որոնք լիքը լեզուներ գիտեն, աշխարհից ավելի կտրված են, քան կակոյ-նիբուձ պլանքյաշ հոկտեմբերյանցի գողական տղա:

    ReplyDelete
  2. Արա ջան, մերսիներ:

    Բերկլիացի պլանքյաշ ախպեր, էս չլինի իմ կուրսեցի Միկա՞ն ես:
    Չգիտեմ, կարծում ես իրենք ինչ որ բան զգո՞ւմ են: Էն էլ աշխարհից կտրվածությո՞ւն: Ես շատ ավելի հոռետես եմ. կարծում եմ իրենք կուրսի էլ չեն, որ մենք աշխարհից կտրված ենք: Որովհետեւ մեր աշխարհից կտրվելը եղել է իրենց էն երանելի տարիներին, երբ ռուսական դպրոցներ կային: Իրանք խաբար չեն, որ սովետական կրթությունն ա գավառականության պատճառը, ոչ թե ռուսական դպրոցների փակման: Եթե զգայի, որ էս առաջարկի մեջ ունիվերսալիզմի ինչ որ միտում կա....գուցե էդքան "դաժան" չլինեի: Բայց ես դաժան չէի էլ տրամադրված: Ինձ էդ լուրն իրոք ահագին խնդալու ու անսպասելի թվաց: Տիպա, հայ-թուրքականը պրծանք, հիմա էլ` ռուսական դպրոց: Թեամ լինի զբաղվեն, էլի: Եթե պարապ չլինեին ու մի քիչ իրոք խելք ու կրթություն ունենային, կզբաղվեին կրթույան ավելի լուրջ բարեփոխմամբ:

    ReplyDelete
  3. Իսկ չե՞ք մտածել, որ սա մի քայլ է դեպի ռուսերենը պետական լեզու հայտարարելու ճանապարհին: Թե՞ ձեզ թվում է դա հայ-ռուսական քաղաքական օրակարգում երբեք չի դրվել:

    ReplyDelete
  4. «20 տարի է անցել, բայց մարդիկ չեն կարողանում համակերպվել Հայաստանի անկախության հետ»: հոյակապ էր ասված

    ես ինքս ահավոր հայալեզվասեր եմ ու ահավոր տխուր, որ սենց հարց են առաջ քաշում: Ու ասեմ ինչի. երիտասարդությունը ռուսերենի հետ պրոբլեմ ունի, իսկ հայ հասարակությունը՝ գրքերի, ինտերնետի ու այլ բոլոր կրթող ու ինֆորմացիոն աղբյուրների պակաս ունի: Առանց փող ու ջանք թափելու, տարբեր նյութեր թարգմանելու, հայալեզու սայտեր ստեղծելու նստելու են մտնեն ռուսական սայթեր, կարդան ռուսական թարգմանությամբ գրքեր և այլն....

    այ տենց իրանց մտածելով իբր խթանելու են ուսուցմանը ու հա կօգնի, բայց ում ա պետք, որ նույնիսկ գալիս եմ հայաստան գնում ազգային գրադարան մի գիրք վերցնեմ կամ չկա տենց բան, կամ մի օրինակ ա սաղ հայաստանում (էդ էլ ռուսերեն)

    ReplyDelete
  5. ՀՐանտջան, ես եմ իհարկե, բա էլ ով պտի լինի :Ճ

    դե դու լավ գիտես, ես ուղղակի դատում եմ մի հատ ինֆոյից որ ինչ-որ Արմեն Հարությունյանը /հա հենց ինքը օբբոդսմենը/ ասում էր որ պետք ա օտար լեզուներով դպրոցներ բացել /ռուսերեն չէր շեշտվում/, որ ազգը համաշխարհայի քաղաքակրթությունից չկտրվի:
    դրա համար եմ ասում, ա տակ իհարկե ռուսամոլաստրկամտական տարրերը ակնհայտ են...

    պ.ս. ի դեպ ես արդեն պատկերացնում եմ պօցրեոտական կողմնորոշման ռուսալեզու հայ բլոգգերները էտ թեմայով ինչ են գրելու

    ReplyDelete
  6. Լավ, Հրանտ, տեսնում եմ` մեկ լեզու կարգախոսին կողմ ես: Կողմ ես` կողմ ես, բան չունեմ ասելու: Իսկ ինչ կարծիքի ես "մեկ մշակույթ"-ի մասին?

    ReplyDelete
  7. շատ շնորհակալություն։
    ինչ լավ ա վերջապես բլոգ ես պահում։
    ես շատ ուրախ եմ։
    ու այս գրառումը ուզում եմ իմ մոտ մեջբերել։

    ավատարդ ել վերջն ա։ :)

    ReplyDelete
  8. չեմ հասկանում ինչ վատ բան կա եթե տարբեր լեզուներով դպրոցներ լինեն? խոսքը չի վերաբերվում միմիայն ռուսերենին, չէ?

    ReplyDelete
  9. Մանուկ ջան, ֆորմալ տեսակետից միայն ոռւսերենի մաիսն չէ: Բայց որքան հասանում եմ կամ ենթդրում եմ նախ` ռուսերենի մասին է: Վատ ու լավն առայժմ մի կողմ թողնենք: Իմաստն ի՞նչ է: Ավելի մանրամասն գիշերվա կողմը կաշխատեմ գրել: Ուզում եմ, որ ե՛ւ քննադատությունը խորացնենք, ե՛ւ պոզիտիվ առաջարկներ անենք:

    ReplyDelete
  10. Հրանտ ջան, սա ոչ միայն վրեժի զգացումից ա, այլև մի քանի հոգու բարդույթներից"սարից իջա ես քաղաք" թեմայով(ընդ որում սարը կարող ա լրիվ փոխաբերական լինի, ու նույնիսկ երևանցին ունենա այդ բարդույքը), ու մտածում են, որ ռուսերենը իրենց կազատի դրանից։

    ReplyDelete
  11. այն հարցին, թե ի՞նչ տարբերություն, թե ինչ լեզվով սովորենք։ Լեզուն ոչ միայն հաղորդակցման միջոց է, այլև ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ։ Ռուսերեն խոսելով և կրթություն ստանալով, մենք ինքնակամ հրաժարվում ենք մեր ազգային խորհրդանիշներից մեկից։

    ReplyDelete
  12. դե իհարկե պետք ինֆորմացիան մինչև վերջ ունենանք որ պարզ լինի ու նոր սկսվեն դեբաթները որոնց արդյունքում իսկապես,ինչպես դու ես նշել, մինչև վերջ դրական և բացասական կողմերը ի հայտ կգան:

    ես մանուկ չեմ այլ նանոր:)

    ReplyDelete
  13. Հարգելիս նոյնիսկ Ազատ Անկախ անունը կրող Հայաստանում մենք միշտ էլ կունենանք Հայերենը պաշատպանելու խնդիր, որովհետև միշտ էլ կգտնվեն գլոբալիզացիայի բացասական իմաստով անհեռատես ուղեղալվացվածներ, ովքեր կամա թե ակամա կնպաստեն հայութեան սպիտակ, մշակութային եվ այլ Ցեղասպանություններին:

    ReplyDelete
  14. Հայը պետք է կրթութիւնը հայերենով ստանա, սա ձևավորում է հայի մտածելակերպը եւ շատ մեծ հետք է է թողնում արժեքային համակարգի ձևավորման վրա:

    Եւ սրա ապացոյցը մենք ունենք, Սովետի ժամանակ հայկական եւ ռուսական դպրոց հաճախած մարդկանց մոտ զգացվում է այդ տարբերութիւնը: Եւ ես շատ մարդիկ գիտեմ, ովքեր ցավում են, որ հայկական դպրոց չեն հաճախել եւ ասում են, որ դա շատ բան կփոխեր իրենց ընթացքի մեջ:

    ReplyDelete
  15. Դպրոցները ՊԻՏԻ լինեն հայկական ու այնտեղ մեր համար առաջնային օտար լեզուները դասավանդվեն բարձր մակարդակով:

    ReplyDelete
  16. ՃԻՇՏ ԱՅԴՊԵՍ ՄՈՒՇԵՂ ՋԱՆ, ԱՊՐԵՍ

    <>

    ReplyDelete
  17. Բերկլիացի էդ ինչ էր նշանակում:

    <>

    ReplyDelete
  18. Nax ev araj nerokh ekhek voch hayeren tarerov grelu hamar, nerka pahin artahaytvelu miayn ays hnaravorutyun unem ....
    Chnayac, vor es rusakan dproci shrjanavart em, es kokh em, vor "Դպրոցները ՊԻՏԻ լինեն հայկական ու այնտեղ մեր համար առաջնային օտար լեզուները դասավանդվեն բարձր մակարդակով:".

    Mi mec achq tsakox erevyut e nkatvum ays eji vra: ete menk dem enk ruseren ev ayl otar lezunerov dprocner unenalun, apa inchu chenk grum ev xosum maqur HAYEREN? Inch e, hayeren' "կակոյ-նիբուձ", "Տիպա" bareri hamarzheq' chinu? Kam mite dzez ayspes en usucanel haykayan dprocnerum "ուշ ա, հոգնած ա"?

    ReplyDelete
  19. Համաձայն եմ լրիվ

    Իսկ Անոնիմուսին ասեմ, որ «Ա»ն «Է» ի տեղ օգտագործելը բարբառային է եւ հանցագործություն չի, իսկ սլենգային կակոյ-նիբուձ-բան իրոք միգուցե գեղեցիկ չեն, բայց դրանք էլ են երանգներ, որոնք լիովին կարելի է օգտագործել մասնավոր բլոգում, որը ըստ էության ազատ է ոճական իմաստով

    Մյուս կողմից, ճիշտ հարց եք բարձրացնում. եկեք փոխարեն այլալեզու դարձնենք դպրոցները /իբր ձախողված փո՞րձ/, այլ էղածների մակարդակից խոսենք

    ReplyDelete
  20. Equal time of day set up personal loans are a type of cash advance loans presented for
    any 30 days time for emergency events. They will don’t involve
    the actual proof situations’ unexpected emergency, not they must
    be given surety, credit rating nor other stuff.
    You could possibly system a vacation, numerous critical buying
    or even include your enterprise purchases – Exact afternoon installment financial products can help you in a circumstances.
    At this time these personal loans are obtainable via the internet.


    Also visit my blog: kredyty bez bik

    ReplyDelete
  21. Identical evening set up lending options really are a sort of
    payday cash advances presented for any thirty day period span for disaster events.
    Many people don’t call for the actual evidence
    of situations’ disaster, neither of the two they might require surety, credit ratings neither other stuff.
    You could prepare a vacation, quite a few critical products and services as well as deal
    with your internet business payments – Exact same
    day time payment personal loans will let you in a conditions.
    At present a lot of these financial products can be found
    over the internet.

    my blog post szybka pożyczka

    ReplyDelete
  22. Comparable day time payments lending options usually are a form
    of cash loans made available for just a four week period phase in unexpected
    cases. These don’t need that proof of situations’ urgent situation, neither they desire surety,
    history of credit not other stuff. You will strategy if you
    want a, a few important purchase or even just go over your corporation charges – Identical moment set up funds can help you in any events.
    Nowadays a lot of these loans are available on the
    internet.

    Here is my web site ... kredyt bez bik

    ReplyDelete
  23. Learning the finаnсial institutiοn anyοne work with
    for the purpose of top pаyԁаy аdvancеs is
    often ѕensіble. Εхtгa your
    customеrs undеrstand unitеd stateѕ,
    bеtter they are gοing to ρut togetheг the necеssаry paperwогk to get ԁоllarѕ.
    Wіth sο mаny lenderѕ уou
    сan gеt, yοu posseѕs pгe-owned consequently уou mіght want to get
    а dеcent сhoiсе. Looking fοr a
    lеnder that offеrѕ bucks lеnding oρtions togеthеr with
    the ideal сhargeѕ iѕ essentiаl.
    We tеnd to sounԁ to аlwаys be privаtely regarԁing
    cheaper prіce tаgѕ when сomparеd to
    the otheг loan proviԁers nеar Queenѕland.


    All οf us аre dediсated to making a point
    the user gets the perfect encountеr each time yοu need νariοus
    аdditionаl money. Ϲuггently payday cash loanѕ for peоple this are
    іn Down under in аddition to ωho may hаνе ρrofіts.

    We оffeг largе levеlѕ of сash so you can get the dollars yοu
    would like νеry fast in thе ѕlіghtеst.

    Ιmpartial bad сredіt history fіnаncіal рrоduсts in огdeг that you ԁo not ever neeԁ to bе сoncеrned thаt the crеdit ratings isn’t ѕubstаntiаl suffіcіеnt.


    Throughоut juѕt a few а matter of minutes it ωill be еasy in
    orԁer to put together а lоt of our uѕe.
    Оr even plan is to mаkе it easy foг thаt
    you fill out аn aρplіcation free of any kіnd
    of сomplicаtions. Wе all requeѕt
    virtuаlly no querіes tоgether wіth wогk ωith who informаtion
    to worκ out ones eligibіlitу.

    Тhe earlieг within thе eѵеnіng you ought to makе аn applicatiоn fοr dollаrs, all the
    moгe quіcκly yοu can easliy hаvе them aсceрted for eνеryone.


    It demаnds peоple dіrеctly dеpositing the paгtіculаr cash
    уοu ωill гесognіzе into yοur
    banκ аccοunt. For those whо fill οut an applіcаtіon
    in thе mοrning pеoрle cοuld prоbаbly gеt hοlԁ οf ωho funds similar dаy tіmе.
    Οг else, a funds can be accessible to you thе vегy next dаy.
    Impaгtial greаt cоmρenѕаtіon teгms
    аnd condіtions and we will arгangе it your monеy can buy that will come out оf youг oωn loweг bacκ credit acсount сonvenіently.


    We'd like that you learn you will aren’t exclusively you have always wanted so that you can use funds. We now have fantastic customer service network those that consideration. You'll bе able
    to call all οf them through chаt with, cell phone, oг рossibly nеtmаil.
    You may also talk ωith him or hеr if in the
    evenіng as well aѕ dаy. Мost ρeοple аlsо haνe 24 / 7 mortgage loаn produсing.


    Sо thаt you сan giνe consideration to mοst effective fast payԁaу loans because of somеwhеre еlsе, уou
    want to gо anԁ vіsit might
    knoω about prοvides. We're the right location to have payday advances for your disaster have you'll havе.
    Whilе a quick on thе internet job apρlication to hеlp уou fіnd bucks funԁs bеforе you eхpесt it.
    Don’t make applісatіon fοr bad credit scorе fiscal lоаns elѕeωhere or maуbe
    yοu're forking over excess amount.

    my homepage kredyt bez zabezpieczen

    ReplyDelete