Search This Blog

2010-05-03

Չարչարենցի մայսիմեկյան թեզերը

Հիմնված է Չարչարենցի նորհայատ սեւագրերի վրա (1932 թ.)

Ամբողջությամբ տես` այստեղ



"Աշխատանքը նորից պետք է դառնա հիմնարար արժեք:   

Ստեղծագործողականության ռոմանտիկայով տառապող մտավորականի փոխարեն, պետք է գա մտավոր արտադրողականության ռիթմով եւ աշխատանքի կազմակերպման տեխնոլոգիայով մտահոգված աշխատավորը:

Աշխատանքը ենթադրում է ուսման եւ արտադրության շարունակական գործընթաց եւ տեխնոլոգիա:

Պետք է ոչ թե արվեստի տաճառ, այլ արհեստավորի լաբորոտորիա կամ գործարանային արտադրական ցեխ:

Անցողիկ ոգեշնչման փոխարեն` արտադրական պլան:

Իմաստությունը չի կարող բնական լինել: Մարդու իմաստությունը աշխատանքն է, տեխնիկան ու գործիքները:

Աշխատանքը ենթադրում է մոբիլիզացիա` զորակոչ եւ ռազմաճակատ:

Աշխատանքի սկզբունքը հավասարապես ժխտում է ավանդական ռոմանտիկ հայրենասիրության եւ ավանդական ռոմանտիկ լիբերալիզմի հիմքերը:

Մտավոր մշակի աշխատանքի նպատակը ոչ թե անհատի ստեղծագործական ինքնաարտահայտումն է, այլ ժամանակի պահանջների ըմբռնումը:

Մտավոր աշխատանքը հեղափոխական է":




4 comments:

  1. Շնորհավո'ր տոնդ, դրախտից վտարված, սեփական մերկությունից ամաչող և այդ ամոթի ձեռքը աշխատանքին գերի դարձած էակ:

    ReplyDelete
  2. Սխալ չի նակտված, բայց դրախտ վերադառնալու ճանապարն այլեւս աշխատանքն է: Իսկ դրախտում այն չկա, բնականաբար:

    ReplyDelete
  3. Ամեն դեպքում գրածիցդ աշխատանքի ֆետիշացման հոտ եմ առնում... վատ հոտ ա :))))

    վ.

    ReplyDelete