Search This Blog

2010-05-06

Ամփոում լեզվի թեմայի

Քանի որ օտարալեզու դպրոցների թեման շարունակվում է, եւ նոր կարքիներ են ի հայտ գալիս, ուզում եմ եւս մի անգամ ամփոփել էս հարցի շուրջ իմ այս պահի տեսակետը:
Առիթը հատկապես իմ ամենասիրելի ընկերներից մեկի` Ապրես Զոհրաբյանի հանդես գալն էր ի պաշտպանություն օտարալեզու դպրոցների վերաբացման:
1. Օտարալեզու դպրոցը օտար լեզու սովորելկու տեղ չի:
Եթե խոսոը օտար լեզուների ուսուցումն է՛լ ավելի խորացնելու մասին է, ապա ես երկու ձեռքով կողմ եմ:
Բայց այդ նպատակին հասնելու համար շատ ավելի արդյունավետ ճանապարհ կարող է լինել.
ա. Արդեն եղած հանրակրթական դպրոցներում օտար լեզուների ուսուցմնա խրախուսումը, նոր մոտեցումների մշակումը
բ. Լեզվական թեկումով նորանոր դպրոցների բացումը: Որքա՛ն շատ, այդքա՛ն լավ:

Ընդ որում, ավելի քան ցանկալի կլիներ, որ դասվանդվեին ոչ միայն մեզանում ամանետարածված անգլերենն ու ռուսերենը: Շատ ցանկալի կլիներ, որ բոլոր հանրակրթական դպրոցներում, բացի ասյ երկուսից նաեւ հնարավորություն ստեղծվեր թեկուզ ընդհանուր պատկերացում կազմել
ա. Մեկ ժամանակակից եվրոպական կամ ասիական լեզվի հետ, բացի անգլերենից:
բ. Մեկ տարածաշրջանային լեզվի հետ:
գ. Մեկ դասական լեզվի հետ:
Երեք կետերն էլ շատ կարեւոր են: Հայ երեխաները չպետք է մտաեն, որ աշխարհում կա մենակ անգլերեն ու ռուսերեն:

2. Օտարալեզու դպրոցը աշխարհայացք ձեւավորելու տեղ է, ինչպես եւ դպրոցն ընդհանրապես:
Նույնիսկ եթե դպրոցի ղեկավարությունը անմիջական նպատակ չհետապնդի աշակերտների մոտ որոշակի աշխարհայացք ձեւավերելու առումով, դա գրեթե անխուսափելի է դառնում: Հատկապես հումանիտար առարկաները` պատմություն, գրականություն եւ այլն աշխարհայացք ձեւավորող են: Օտարալեզու դպրոցներում կդաստիարակվեն օտարերկրյա քաղաքացիներ կամ պոտենցիալ ազդեցության գործակալներ:

3. Էլիտարության պահը: Սրա մասին շատ եմ գրել` չկրկնվեմ:

4. Շատերի մոտ կարծիք կա, որ
ա. Հայերեն մարդ առանց այդ էլ կիմանա` ապրելով Հայաստանում: Հայերեն իմանալը, ու հայարենին տիրապատելը նույն բաները չեն: Որպես ռուսական դպրոցի շրջանավարտ կարող եմ ասել, որ չնայած այն փաստին, որ հայերեն լավ գիտեմ ու քանի տարի է հայերենով հոդվածներ եմ գրում, իրականում ես հայերենին չեմ տիրապետում: Դա իմ կրթության հետեւանքն է, որը շատ դժվար է շտկել, նույնիսկ իմ նման գրեթե ամեն օր հայերեն գրողի ու կարդացողի պարագայում:
բ. Հայերենի դասավանդումը դպրոցներում նույնպես պետք է խորացնել: Հայերենը միայն գրական արեւելահայերնեը չէ: Հայերնին իրապես տիրապետելու համար, երեխաները պետք է պարտադիր պատկերացում ունենան գրաբարից: Բացի այդ որոշ պատկերացում անհրաժեշտ է անեւ գրական արեւմտահայերենից: բայց դա էլ քիչ է. պետք է պարտադիր պատկերացում ունենա հայ բարբառների համակարգից: Ուշադիր` չեմ ասում բարնառ անցնեն դպրոցում, բայց պատկերացում ունենալ պարտավոր են, որովհետեւ հայոց լեզուն միայն գրական երեք լեզուների եւ բարբառների ամբողջական համակարգն է:

5. Հայը համաշխարհային ազգ է: Սա վիճելի թեզ է: Բայց մի բան հստակ է: Առանց Հայաստանի եւ հայաստանակենտրոնության եւ առանց հայերենի ոչ մի համաշխարային հայություն չի լինի:

Լեզվի թեման շատ բազմազան է: Եվ, ըստ երեւույթին, ստիպված եմ լինելու նորից ու նորից անդրադանալ սրա տարբեր ասպեկտներին, չնայած ինձ էլ սա արդեն մի քիչ հոգնեցնում է:







3 comments:

  1. Լավ Հայեր ջան Հրանտի գրածն էլ մեկնաբանեմ ու իմ կողմից փակեմ նյութը քանի որ հիմնականում ներկայացրեցի իմ դիրքորոշումը:
    Հրանտն ասում է <>:
    Մեր աշխարհայացքի վրա ազդում է մեզ շրջապատող ամեն ինչ և դպրոցը ոչ միակ և ոչ էլ ամենաազդու աշխարհայացքաձևավորիչներից է:
    Հրանտն ասում է <>:
    Ինչքան գիտեմ էդ <>
    սովորական գործակալից տարբերվում է նրանով,որ
    իրա վրա խաբար չկա,որ ինքը <> հետևաբար բոլորս պոտենցիալ << ազդեցության գործակալ ենք>>:Լավ էս շպիոնամոգամիստիկագժական
    թեման էլ փակեմ:
    Հրանտն ասում է <>:
    Վիճի: Վազգեն Մանուկյանին բռնի ու վիճի սա իրա թեզն ա:
    Հրանտն ասում է <>
    Միանգամյան համաձայն եմ:

    ReplyDelete
  2. Վայ քո էս քո խոսքերը ինչու չգրվեց

    ReplyDelete
  3. to Anonymous, ձեր հայերեն գրելու ստեղնաշարից է։
    Հայերեն չակերտները ունեն նման տեսք՝ « » և ոչ փոքր-մեծի նշան, որոնք նաև շատ առատ օգտագործվում են վեբ էջերում։ Այդ պատճառով էլ, < > նիշերի արանքոմ եղածը հեռացվում է, մեկնաբանություններում ավլենորդ տեխնիկական ազատություն չտալու համար։

    ReplyDelete