Search This Blog

2010-05-24

Ազգադավների եւ ազգասերների մասին

Ֆեյսբուքյան վերջին քննարկումները, հատկապես Մարինե Պետրոսյանի հարուցած թեմաները, իմ համար նորից ակտուալացրեցին մի թեմա, որին այստեղ միայն շատ կարճ կանդրադառնամ՝  հետագայում դրան նորից վերադառնալու հույսով: Դա ազգադավների եւ ազգասերների թեման է: Մի կողմ թողնենք դրա պատմական առումները, որովհետեւ դրանց քննարկումը շատ կբարդացներ մեր խոսակցությունը: Պատմությունից Հայաստանում հնարավոր չէ այլեւս խոսել, քանի որ ներկայիս սերունդը դեռ չի ձեւակերպել Հայոց պատմության իր շարադրանքը՝ պատումը: Բայց հե՛նց այսօրվա մասին էլ խոսելիս առատորեն օգտագործվում է "դավաճանների" ու "հայրեսնասերնեի" բաժանումը: Այս բաժանումը այսպես կոչված "հայրենասերներ"-ի առասպելաբանաության գյուտն է:
Բայց դրա ազդեցութությունն այնքան մեծ է, որ այդ ծուղակի մեջ կարող են ներքաշվել նաեւ քիչ թե շատ համարժեք մտածողությամբ մարդիկ: Հակադրության սխեման պարզ է: Իբր քան հայրնիքի մասին օրնիբուն մտածող "հայրենասերներ" եւ նույն այդ հայրենիքը օրնիբուն դավաճանելու ծրագգեր մշակող "լիբերալներ": Այս պահին շատ չխորանամ այդ առասպելաբանության կոնտեքստի մեջ, այլապես ստիպված կլինեմ մի քանի 100 էջանոց գիրք գրեմ: Դիտարկեմ այս հարցը ընդամենը "հողեր հանձնել-չհանձնելու" թեմայի կոնտեքստում: "Հայրենասեր է" համարվում նա, ով բարձրաձայն գոռում է, որ իր դիրքորոշումը ոչ մի դեպքում հեղեր չհանձնելն է, իսկ "դավաճան-լիբերալը" մեկն է, ով ասում է, որ զիջումներն անխուսափելի են: Միանգամից ասեմ, որ ինքս համարում եմ, որ ազատագրված տարածքների հանձնումը որեւէ կերպով չի կարող նպաստել խաղաղության հաստատամանը եւ Հայաստանի խնդիրների լուծմանը: Ես չեմ տեսնում այն սցենարը, որով ազատագրված տարածքմների հանձնումը կարող է բխել Հայաստանի շահերից: Բայց խնդիրն այդ չէ:
Խնդիրները հետեւյալն են:
ա: Ծիծաղելի է մտածել, որ հողերի հանձնել-չհանձնելուհարցը կախված է միմիայն ինչ որ մեկի բարձր գոռալուց կամ "գերհայրենասիրական" ճոռոմաբանութունից: Ես չեմ անտեսում սուբյեկտիվ գործոնը (մանավանդ, որ դրա անտեսումը մեր "իրապաշատների" գլխավոր թերիներից է), բայց մանկամտություն է անտեսել նաեւ օբյեկտիվ գործոնները:
բ: Բարձր գոռալ հողեր չհանձնելու մասին դեռ չի նշանակում չնպաստել հողերի հանձմման գործըթնացի օբեյկտիվ հասունացմանը: Առավել հաճախ ճիշտ հակառակն է: Հողերի հանձնման պահը հասունանում է ճիշտ նույն պատճառով, ինչով, որ մեր կնանքի այլ բնագավառներում՝ լեզվում, մաշկույթում հասունանում է հանձնման պահը: Այդ պատճառը զուտ պահպանողական ռազամավարության անարդյունավետույունն է: Լեզուն պետք չէ պահել՝ այն պետք է զարգացնել, մշակույթը պետք չէ պահել, այն պետք է առաջ մղել, հողերը պետք չէ պահել՝ պետք է երկիրը զարգացնել, որով եւ կպահվեն հողերը;
գ: Երբ մեր "հայրենասերները" աշխարհին պատմում են ինքնորոշման սկզբունքի մասին, բայց թքած ունեն այդ սկզբունքի հիմքում ընկած ազատ ընտրության իրավունքի իրացման վրա, նրանք հանձնում են հողերը: Երբ հայ "հայրենասերների" մի զգալի մասը ծափահարում էին երկրի դիմադրողական կորիզը կազմող մարտի մեկին հավաքված զանգվածի գնդակահարությանը նրանք արդեն ծափահարում էին 1987 թ-ի սահմաններով Հայաստանին; Բայց քանի որ նրանք անմեղսունակ են, այդպես էլ անդարդկմեռնեն՝ չիմանալով իրանց պատասխանատվության չափաբաժինը: Եվ վերջապես հողն ինքն իրենոց չեն պահում: Հողը՝ մարդով է հայրենիք դառնում: Ի վերջո, անմարդաբնակ հողեր "պահելով" կամ հսկակայկանտարածքները առանձին գեներալների կալվածքի վերածելով, դու նախապատրաստում ես այդ հողերի հանձնումը:
դ: Առհասաարակ "հայրենասիրություն" այն կերպով ինչպես դա այսօր վերատադրվում է Հայաստանում նշանակում է անպատասխանատվություն եւ անմեղսունակություն ամեն ինչում՝ մտքում, խոսքում եւ գորում: Ոչ մի միտք մինչեւ վերջ չի մտածվում: Ոչ մի բան առհասարակ չի մտածվում, քանի որ սխեմաները ներմուծվում են դրսից: Մեր "հայրենասիրությունը" ընդամենը ռուսական "պատրիոտիզմի" քոփի փեյսթն ա, իսկ դա նշանակում ա, որ ներմուծվում են կայսերպաշատկան շովինիստական եւ հակարեւմտյան սեխամաներ, որոնք ոչ մի կապ չեն կարող ունենալ հայերի առաջադիմական ազգային պահանջների հետ՝ ինոնորոշման իրավունք եւ մարդկույան դեմ գործած ոճրի ճանաչման պահանջ:
ե: Այսօր ոչ մի օբեյկտիվ հիմք չկա, հուսալու, որ հայերը կկարողանան հողեր պահել: Մենք ուզում ենք հա՛մ խախտել բոլոր հնարավոր օրինաչափությունները՝ բարոյական, քաղաքական, իրավական, լեզվական, ե՛ւ պատիժ չկրել: Այդպես չի լինում: Բայց կա մի հույս: Դա ազատության այն սկզբունքն է, որը այդքան ոտնահարած են ուզում լինել մեր "հայրենասերները", իսկ եթե իրերն իրենց անունով կոչենք, ապա Ռուսական կայսրության ակամա գործակալները: Պատմությունը ազատության տարածք է: Պատմությունը ֆիզիկա չէ, որպեսզի ենթարկվի կոշտ օրինաչափություններին միայն: Եվ միշտ ունենք ընտրելու հնարավորություն: Բայց այդ հնարավորությոնից էլ գուցե զրկվենք, եթե տոն տանք՝ մեռած-չփաղվածին ավանադկանա "հայկական" "հայրենասիորւթյանը"
զ: Կա նաեւ հարցի այլ՝ ոչ պակաս կարեւոր կողմը: Այն մարդիկ, որոնք այլ տեսակետ ունեն ազատագրված տարածքների հարցում՝ ազգադավ չեն, ոչ էլ առասպելական լիբերալներ են: Իհարկե, եթե փոքրիկ երեխաների նման հայրենասիրության չափանիշ ընդունենք ճոռոմաբանությունը, բաժակաճառերը եւ հորս արեւ երդումները, դա այլ հարց է: Բայց հողերի նկատմամբ դիրքորոշումը չի նույնանում ազգադավության եւ ազգասիրության դիրքորոշման: Կան մարդիկ, որոնք համարում են, որ Հայաստանի շահերից է բխում հողերի հանձնումը, եւ հիմնավորում են դա տարբեր կերպ: Եւ կան մարդիկ, որոնք Հայաստանի շահերին դեմ են դա համարում: Սա պետք է լինի նորմալ բանավեճ, այլ ոչ թե միֆականացման առարկա՝ "հայերը պատմականորեն բաժանվում են հող պահողի եւ հող հանձնողի": Ես չեմ կարծում, որ Հրաչ Գալստյանը, Սուրեն Սուրենյանցը պակաս հայրենասերներ են քան ինտերնետային հայրենասոիրության ռահվիրաները, չնայած չեմ կիսում նրանց տեսակետները: Իսկ եթե քաղաքական գործիչներից խոսենք, ապա իմ համար ծիծաղելի է երբ Քոչարյանին աջակցողներեը քննադատում են հայրենասիրության դիրքերից Տեր-Պետրոսյանին: Որովհետեւ այստեղ նույնպես գործնական հետեւանքների խնդիր կա: Հայրենասիրությունից ճառող Քոչարյանի օրոք են դրվել բոլոր այն հիմքերը, որոնք այսօր ստիպում են խոսել հանձնելու անխուսափելիության մասին:
է: Այսօր "հայրենասիրությունը" ի զորու է արտադրել միայն անհավաշիվ քանակով սպամ, բայց ոչ երբեք հստակ միտք, սահմանված տերմիններ, եւ իրապես քաղաքական դիրքորոշում: Հայաստանը չունի ավելի մեծ թշնամի քան "հայրենսերի" ավանդական տեսակը:
ը: Եթե ազգայինների եւ ապազգայինների բաժանումն առհասարակ ինչ որ իմաստ ունի, ապա ապազգայինը այսօրվա պայմանենրում կարող է դիտարկվել միան ռուսական ազդցեության տակ գտնվողը եւ ռուսական գաղափարախակ սեխամեն ներմուծողը, քանի որ Հայաստանի անկախության գլխավոր սպառնալիքը շարունակում էմնալ Ռուսաստանը՝ ոչ Ադրբեջանը, ոչ էլ նույնսիկ Թուրքիան: Հայաստանը անկախացել է Ռուսաստանից, եւ բնական է, որ ռուսական մտավոր ազդեցությունը, այսօրվա Ռուսատանի պահպանողական հակագաղափարապոսությունը գլխավոր խոչընդոտն է Հայաստանի մտավոր՝ հետեւաբար նաեւ քաղաքական անկախացման: Այնպես, որ ազգադավներին պետք է փնտրել այլ տեղ, քան դա սովորաբար արվում է: Եվ տարակարությոյն  էլ այն է, որ "հայրենասիրությունը" այսօրվա Հայաստանում հաճախ հենց "ազգադավության" կարեւոր տեսակներից է:






No comments:

Post a Comment