Search This Blog

2010-06-03

Հակադեմոկրատական լիբերալիզմը

Գազայի շուրջ ծավալվող դեպքերը նորից գալիս են ապացուցելու, որ ձախ լիբերալիզմի այն տեսակը (կոչե՛ք այն ինչ անունով, որ ուզեք, բայց կարծում եմ հասկանում եք, ո՛ր երեւույթի մաիսն է խոսքը), որը հավակնում է մենաշնորհել եվրոպական եւ միջազգային հասարակական կարծիքը ոչ մի առանձնապես կապ էլ չունի դեմոկրատիայի  եւ արեւմտյան արժեքների հետ: Եւ ի դեպ, բացի աջ՝ պահպոնաղական հակասեմականությունից, գոյություն ունի նաեւ յուրահատուկ ձախ հակասեմականություն: Իսրայելը բոլոր տեսակի "առաջադեմ" դեմքերի եւ պոստմոդեռնիստ լիբերալների աչքի փուշն է, որովհետեւ մի պետություն է, որն ունի հստակ եւ չլողզված արժեքային դաշտ, պետություն է, որն ունի իր այո՛-ն եւ ո՛չը, կո՛ղմն ու դեմը, սիրելն ու ատելը: Ամեն տեսակի հաստատումից, օբյեկտիվությունից, կենտրոնից խուսափող պոստոմդեռնիստական գիտակցութունը բնազդորեն վախենում է համակարգերից, որոնք կենտրոն ունեն եւ գիտեն՝ ո՛րն է ճշմարտությունը: Պիղատոսի նման նրանք հարցնում են՝ "ինչ է ճշմարտությունը":

Եթե որեւէ մեկն Իսրայելի կամ ամերիկյան նորպահպոնաղականների նման, ասում է, որ գիտի ի՛նչ է եւ որտեղ է ճշմարտությունը, եւ ի՛նչ են ու որտեղ են ճշմարտության թշնամիները, որոնց դեմ պետք է պայքարել, պոստմոդեռնիստական լիբերալիզմը միանգամից սկսում է "ֆաշիզմ" փնտրել: Մոռանալով ի դեպ, որ գերմանական նացիզմի արմատներից մեկը պոստմոդեռնիզմը կանխագուշակող հակամոդեռնիստական եւ հակաունիվերսլիստական ռելյատիվիզմն էր, ինչպես նաեւ պոստմոդեռնի սիրած ինքնության մասին խոսակցություններն էին: Նացիզտները նաեւ առաջնեկները եղան քաղաքականությունը պոլիտտեխնոլոգիայով փոխարինելու պոստմոդեռնիստական գործընթացում: Ավելորդ է ասել, որ նացիները նույնքան չէին սիրում հրեաներին եւ դաշնակցում էին պաղեստինցի մուֆտիների հետ, որքան "ֆաշիզմից" բարբաջող այսօրվա եվրոպական "լիբերալները", հատկապես ֆրանսիական ձախերը:
Ատելով Իսրայելն ու Բուշին, ինչպես նաեւ ֆաշիզմի պիտակը կպցնելով բուն իսկ Եվրոպայում ծավալվող ազատական եւ ժողովրդավարական հակաիսլամական շարժումներին, եվրոպացիները որպես կանոն շատ ավելի հանդուրժող են պուտինայն Ռուսաստանի, նրա ֆորպոստների, Իրանի այաթոլաների, զազանազան Համասների ու Հեսբոլահնների նկատմամբ: Որովհետեւ այստեղ էլ նրանք գործ ունեն ոչ թե արժեքային համակարգեր հաստատող ու սեւին՝ սեւ, իսկ սպիտակին՝ սպիտակ ասող, այլ նույն պոստմոդեռնիստական համակարգերի հետ: (Մասնակի բացառությունը, թերեւս, Իրանն է, բայց այնտեղ էլ հեղափոխական պաթոսը գոնե պաշտոնական մակարդակով վաղուց վերածվել է թաթերականության, իսկ իրական գաղափարը սովորական տափակ իրանական շովինիզմն է):
Եթե խոսքն իրական արեւմտյան եւ ունիվեսրալ արժեքների մասին է, ապա դրանք պաշտպանվում են ոչ թե Համաս-Հեզբոլահի անվճար փաստաբաններ՝ միջազգային իրավապաշտպանների, այլ ամերիկյան եւ հրեա զինվորները Իրաքում, Աֆղամնստանում, Գազայում: Ինչպես նաեւ հայ զինվորները՝ Քարվաճառում եւ Աղդամում:
Մենք շատ լավ գիտենք՝ ո՛րն է եվրոպական իրավապաշտպանների գինը: Արցախում հայերը պաշտպանում են դեմոկրատյաի անկյունաքար՝ ինքնորոշման իրավունքը եւ արեւմտյան արժեքները: Նույնը պաշտպանում էինք նաեւ Ազատության հրապարակում եւ Մյասնիկյանի արձանի մոտ: Բայց միակ պատասխանն է՝ պիղատոսյան՝ ի՞նչ է ճշմարտությունը:
Իրավապաշտպանների նավերը չեն կարող բարձրանալ հայկական ասրեր:



 









No comments:

Post a Comment