Search This Blog

2011-02-22

Արաբական մոդեռնի մայրամուտը


Ուշադրությո՛ւն:
Ուշադրությո՛ւն:
Խոսում է Ռադիո-Ալժիրը:
Խոսում է Ռադիո-Ալժիրը:
.......
Իշխանությունը արթուն է:
Դիմադրությունը ջարդում է:
Նրանք,
Որոնք մերժում են վճարել պետական հարկը,
Նրանք,
Որոնք խանգարում են սահմանված կարգը,
Նրանք,
Որոնք իշխանության հիմքը քանդում են
Նրանք
Արդեն Բեդոյի ամրակառույց բանտում են

(Ազատ Վշտունի, «Խոսում է Ռադիո-Ալժիրը» պոեմից):



Արդեն այսօր կարելի է մասամբ ամփոփել արաբական երկներում տեղի ունեցող հեղափոխական գործընթացները, այսպես ասած, համակարգային տեսակետից, թեեւ իրադարձյությունները դեռեւս ավարտված չեն: Այպիսի ամփոփումը ավելի կարեւոր է դառնում «արաբական փորձի» հնարավոր համեմատության կոնտեքստում արեւելյան այլ երկներում ընթացքող կամ ապագայում ընթանալիք գործըթնացների հետ: Հատկապես հետարքրիր կլիներ հաջորդ քայլով համեմատությունն Իրանի եւ Հայաստանի իրավիճակների հետ:
Չնայած հեղափոխական շարժումները, կարծես, «սպառնում են» տարավել ողջ արաբական աշխարհով մեկ, սակայն առավել ուժգին դրսեւորումների ականատես եղանք Թունիսում, Եգիպտոսում, Լիբիայում, Յեմենում, ինչպես նաեւ՝ Բահրեյնում եւ Մարոկոյում: Ավելի մոտիկից դիտարկենք հատկապես առաջին չորսի քաղաքական համակագերի պատմական զարգացումը 20-րդ դարի երկրորդ կեսի ընթացքում: Թունիսը՝ նախկին ֆրանսիական գաղութ, անկախություն է ստացել 1956-ին, իսկ 1957-ին այդ երկրում տապալվել է միապետությունը եւ հռչակվել հանրապետություն: Թունիսի հանրապետության առաջին նախագահ դարձավ հակագաղուտատիրական ազատագրական պյաքարի առաջնորդներից՝ ֆրանսիական բանտերում բազմիցս նստած Հաբին Բուրղիբան: Նա կառավարեց երկիրը մինչեւ 1987-ը: Սկզբնական շրջանում նա փորձարկում էր սոցիալիստական մոդել տնտեսության եւ քաղաքականության, որից հետագահումհրաժարվեց: Բուրղիբային հաջորդեց 2011-ին տապալված Բեն Ալին, որի օրոք երկիրը տնտեսական եւ մարդկային զարգացում ապրեց: Քաղաքական համակարգը շարունակում էր մնալ ավտորիտար, սակայն տնտեսական ցուցանիշներով, ինչպես նաեւ բնակչության կրթական մակարդակով Թունիսը Աֆրիկայի, նաեւ՝ արաբական աշխարհի առաջատարներից է: Հաջորդ երկիրը՝ Եգիպտոսը՝ 1914-22 անգլիական պրոտեկտորատ էր: 1922-ին ստանալով անկախություն, մնում է, սակայն, անգլիական ազդեցության գոտում, եւ երկրում շարունակվում է հակագաղութատիրական պայքարը: 1952-ին հակագաղութատիրական կազմակերպության անդամ սպաները իրականացնում եմ հեղաշրջում, որի արդյունքում տապալվում է անգլիամետ միապետությունը եւ հռչակվում է հանրապետություն: Այդ ժամանկվանից ի վեր Եգիպտոսում փոխվեցին չորս նախագահ՝ Նագիբը, Նասերը, Սադաթը եւ Մուբարաքը: Սկզբնական շրջանում հանրապատական Եգիպտոսը որդեգրեց սովետամետ կողմնորոշում, իսկ ներքին կյանքում հռչակվել էր արաբական սոցիալիզմի դոքտրինը: 70-ականներին երկրի արտաքին կողմնորոշումը փոխվեց, իսկ արաբական սոցիալիզմի փոխարեն իրականացվեցին տնտեսական բարեփոխումներ, որոնք որոշակի տնտեսական աճ ապահովեցին: Երրորդ երկիրը՝ Յեմենը 20-րդ դարի մեծ մասի ընթացքում բաժանված էր երկու մասի: Հյուսիսային մասը անկախ էր, իսկ հարավը՝ անգլիական գաղութ էր, հետագայում էլ սոցիալիստական կողմնորոշմամբ անկախ պետություն: Հյուսիսային մասում 1962-ին մի խումբ սպաների կողմից իրականացված  հեղաշրջման արդյունքում, որը աջակցույթյուն ստացավ Նասերի ղեկավարած Եգիպտոսից տապալվեց միապետությունը եւ հռչակվեց հանրապետություն: Ներկայիս նախագահ Սալեհը Հյուսիսային, իսկ ապա միավորված Յեմենի նախագահն է 1977-ից եւ 1990-ից համապատասխանաբար: Նա 1962-ի հեղաշրջման եւ դրան հետեւած քաղաքացիական պատերազմի ակտիվ մասնակիցն է եղել: Վերջապես Լիբիան՝ նախկին իտալական գաղութ: Անկախություն է ստացել 1952-ին, իսկ 1969-ին մի խումբ սպաներ հեղաշրջում են իրականացնում՝ տապալելով միապետությունը եւ հռչակելով հանրապետություն: Այդ ժամանակվանից ի վեր Լիբիայի առաջնորդն է Մուամար Քադաֆին: Սկսելով որպես արաբական սոցիալիզմի հետեւորդ եւ Նասերի դաշնակից, ավելի ուշ նա հիմնում է սեփական տեսությունը, որը տիպաբանորեն տեղավորվում է «երրորդ ուղու» մասին տեսություների շարքում (ոչ սոցիալիզմ, ոչ էլ կապիտալիզմ): Այս չորսից տարբեր է Մարոկոյի պատմությունը: Այդ երկրում պահպանվում է միապետությունը, քանի որ հակագաղութատիրական պայքարի խորհդանիշ եղել է հենց միապետը, եւ ֆրանսաիական տիրապետությունից ազատման շարշումը կոչվեց թագավորի եւ ժողովդրի հեղափոխություն: Բայց այստեղ էլ, ինչպես եւ նշված չորս երկրներում տարիների ընթացքում տիրապետող է եղել միակուսակցական քաղաքական համակարգ: Շատ ավելի տարբեր է Բահրեյնի պատմությունը, որը դուրս է այս շարքից:

Ինչպես տեսնում ենք, չնայած մեծ տարբերությունների, Թունիսի, Եգիպտոսի, Յեմենւ եւ Լիբիայի նոր շրջանի քաղաքական պատմությունը տեղավորվում է մոտավորապես նույն սխեմայի մեջ՝ հակագաղութատիրական պայքար, ազգային-ազատագարական գաղափարներով տարված հեղափոխականների կամ սպաների կողմից իրականված հեղաշրջումներ, միապետության տապալում, հանրապետության հռչակում, փորձարկումներ սոցիալիզմի հետ, միակուսակցական ավտորիտար համակարգերի հաստատում: Թերեւս պատահական չէ, որ հենց այդ երկրներում առավել հուժկու ծավալում ստացան այսօրվա հեղափոխական իրադարձություները: Ճիշտ է, մի կողմից այդ նույն հեղափոխական շարժումները սկսել են տարածվել նաեւ այլ քաղաքական համակարգ եւ պատմություն ունեցող արաբական երկներ (Հորդանան, Մարոկո, Բահրեյն), իսկ մյուս կողմից էլ նշված քառյակի հետ նմանություններ ունեցող Սիրիայում իրավիճակն առայժմ հանգիստ է (հասկանալի պատճառներով տարբեր է իրավիճակը նաեւ Իրաքում, որը նույնպես պետք է այս շարքի մեջ ընդգրկեինք): (Իմիջայլոց, նկատենք, որ սահմանադրական միապետությունների առկայույունը որոշակի դրական եւ զսպող դեր է կատարում: Համենայն դեպս Հորդանանում հնարավոր եղավ գնալ բարեփոխումների առանց պետության գլուխ՝ արքայի տապալման: Բահրեյնում եւ Մարոկոյում նույնպես առայժմ չեն պահանջում միապետի տապալումը):

Այսպիսով տեղի է ունենում ծագումով մոդեռնիստական՝ առաջադիմական ու հեղափոխական դիսկուրսի մեջ ժամանակին ներգծված, իսկ հետագա զարգացման ընթացքում բովանդակությունն ու պաթոսը կորցրած վարչակարգերի տապալում արաբական աշխարհում: Ծնունդ լինելով 20-րդ դարի ազգային-ազատագրական հարացույցի եւ աերեւելքի երկների արդիականացման ու աշխարհիկացման գործընթացի՝ այս վարչակարգերն իրենց սկբնավորման պահին որոշակի ասելիքի, պաթոսի եւ հավատքի կրող են եղել: Չնայած հենց սկզբից էլ դրանք ավտորիտար համակարգեր են ստեղծել, սակայն, դա չի խանգարել նրանց անշահախդնիր համակաիրների բանակ ունենալ երկրի ներսում, նաեւ՝ երկրից դուրս (ձախ շրջանակներում), եւ որոշակի համարժեք ասելիք ունենալ աշխարհին եւ սեփական ժողովորդին: Դրանք բոլորը կայացել են մոդեռնի եւ նրա մեծ գաղափարախոսությունների՝ ազգայնականության, սոցիալիզմի, ազատականության «տաք» շրջանում: Ավելի ուշ՝ մդեռնի մայրամուտին զուգահեռ 70-ականների վերջից եւ հետագայում, այդ վարչակարգերը կրել են որոշակի ձեւափոխում: Թունիսում եւ Եգիպտոսում պահպանելով նախկին պաթետիկ հռետորիկան կառավարությունները իրականացրել են պրագմատիկ քաղաքականություն, որը մի կողմից բերել է որոշակի տնտեսական աճի, իսկ մյուս կողմից գաղափարավար (իդեոկրատիկ) ավտորիտարիզմի վերածմանը օլիգարխիկ եւ «անհոգի» ավտորիտարիզմի: Լիբիայում նույն համակարգը արտաքուստ հավատարիմ մնալով հեղափոխական պաթոսին, իրականում, ինչպես ցույց են տալիս նաեւ հենց այս պահին ընթացքող իրադարձությունները, վերածվել է նույն գաղափարազուրկ եւ կլանային ավտորիտարիզմի՝ էքստրավագանտ զգեստներով ու հռետորականությամբ: Կարելի է ասել, որ ընդհանուր առմամբ նախկին ազատագրական վարչակարգերը վերափոխվել են թրիքստերական եւ «պոստմոդեռնիստական» համակարգերի, որոնք գոյատեւել են նախկին էներգիայի եւ հռետորիկայի նմանակման եւ կեղծման պայմաններում: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ բոլոր այդ վարչակարգերն իրական ասելիքից եւ բովանդակությունից զուրկ էին, եւ հատկանշական է, որ նրանց «ամենագործուն» միջոցը հեղափոխության դեմ պայքարում եղավ հաղորդակցության միջոցների՝ համացանց, բջջային կապ, մասամբ նաեւ անկախ հեռուստատեսություն անջատումը: Խորհդանշական է, որ հենց ժամանակակից հաղորդակցման միջոցները այդքան նշանակալի հեղափոխական դերակատարում ունեցան: Բացի ցանկացած հասարակության եւ պետության հիմք հնադիսացող հաղորդակցության (ըստ Արիստոտելի) խզումից, դա ցույց է տալիս նաեւ զառամյալ վարչակարգերի ժամանակից դուրս գտնվելը: Բարիկադի հակառակ կողմում ականատես ենք դառնում հասարակական նոր սուբյեկտի՝ երիտասարդ, կրթված եւ հեղափոխական զանգվածների առաջ գալուն: Իհարկե, դեռեւս շուտ է վերջնական կարծիք ձեւավորել այդ շերտի մասին, սակայն արդեն այսօր կարող ենք ասել, որ զանգվածների վերադարձը պատմական եւ քաղաքական թաթերաբեմ կարող է նոր դարաշրջան եւ ավելի կոնկրետ՝ «նոր մոդեռնի» սկիզբ խորհդանբշել ոչ միայն Մերձավոր Արեւելքի, այլեւ ողջ աշխարհի «մետաքաղաքական» զարգացման կոնտեքստում:
Այս համառոտ ակնարկս անավարտ կմնար, եթե չփորձեի համեմատել իրավիճակը Իրանի հետ, ուր անցյալ շաբաթ նույնպես ծավալվեցին բողոքի գործողություններ: Բայց այդ թեմային կանդրադառնամ մյուս անգամ:

Հրանտ








2 comments:

  1. Կարելի է ասել, որ ընդհանուր առմամբ նախկին ազատագրական վարչակարգերը վերափոխվել են թրիքստերական եւ «պոստմոդեռնիստական» համակարգերի, որոնք գոյատեւել են նախկին էներգիայի եւ հռետորիկայի նմանակման եւ կեղծման պայմաններում:


    Այս դիտարկումը հավասարապես վերաբերում է նաև Իրանին, ընդհանրապես Իրանը ավելի շատ նմանություններ ունի այս ամենի հետ, քան թվում է…
    Այստեղ ևս 1979-ին իրականացած հեղափոխությունը ինչ-որ չափով հակա-գաղութատիրական բնույթ ուներ, իսկ այսօրվա վարչակարգը գնալով կորցնում է իր գաղափարական բնույթը, վերածվելով սովորական ռազմական դիկտատուրայի

    ReplyDelete
  2. Ես էլ մոտավորապես տենց կարծում, մենակ էն տարբերությամբ, որ Իրանում մի քիչ ավելի թարմ ա էդ ամեն ինչը, այսինքն իրանց ընդդիմությունը ոնց որ 60-ականների սովետական այլախոհները լինեն, որոնք դեռ սոցիալիզմի անունից էին ուզում փոխել համակարգը ու դեռ հավատում էին գաղափարի ճշմարտացիությանը: Բայց դա էլ, երեւի ժամանակի հարց ա: Եթե սենց շարունակեն, արդեն բուն իսլամական համակարգի դեմ կարող ա գնալ պայքարը:

    ReplyDelete