Search This Blog

2011-02-25

Հեղափոխության ալիքը եւ Իրանը

Չնայած Իրանը պաշտոնական մակարդակով ողջունմում է արաբական աշխարհում տեղի ունեցող հեղափոխությունները՝ համեմատելով այն իրանական 1979-ի իսլամական հեղափոխության հետ եւ ակնկալելով աշխարհաքաղաքական դիվիդենտներ ստանալ արեւմտամետ վարչակարգերի տապալումից, եւ չնայած նրան, որ մեզանում էլ կան վերլուծաբաններ, որոնք համարում են, որ մերձավորարեւելյան նորագույն զարգացոիմները կարող են որոշ սցենարների դեպքում շահավետ լինել Իրանի համար, սակայն, ըստ իս այդպիսի մոտեցումը քիչ կապ ունի իրականության հետ: Սխալը հիմնված է զուտ «գեոպոլիտիկ» մոտեցման միակողմանիության վրա:
Միակողմանիություն, որն, ըստ էութայն, խոսափում է պատմական, քաղաքական եւ հասարակական համակարգերի եւ սուբյեկտների էվոլյուցիայի կոնտեքստում երեւույթների դիտարկումից: Ընդ որում, հենց վերջին համաշխարհային զարգացումները ակնհայտ են դարձնում պարզունակ գեոպոլիտիզմի մեթոդաբանական անարդյունավետությունը, սակայն դրա մասին մեկ այլ անգամ:
            Թե՛ իրանական ղեկավարության հույսերը, եթե դրանք իրոք անկեղծ են (հաշվի առնելով իրանական ներկա վարչակարգի անհամարժեքությունը, կարելի է վստահել, որ անկեղծության բավականին մեծ չափ տվյալ դեպքում առկա է), թե՛ «իրանամետ» վերլուծաբանների հաշվարկները պատրանքային են: Մերձավորարեւելայն հեղափոխությունները ոչ միայն ձեռնտու չեն կարող լինել ներկայիս իսլամսիտական Իրանին երկարաժամկետ տեսակետից, այլեւ լուրջ մարտահրավեր են նետում նրա գոյությանն իսկ: Չեմ խոսում այն բանի մաիսն, որ շիայական իսլամիզմի տեսակը, որը գերակայող է Իրանում, երբեք էլ չի ընդունվի սունի մահմեդականների կողմից: Ավելի էական է, այն, որ այսօր տեղի ունեցող հեղափոխպությունների շարժիչ ուժը հասարակական նոր սուբյեկտի հայտ ներկայացրած երիտասարդ, կրթված ու տեխնոլոգիպաես զինված խավն է, որի արժեքային համակարգն ու ոճը ոչ մի կապ չունեն Իրանի վարչակարգի հետ: Ավելին՝ հենց Իրանում էլ նույն խավը հակակառավարական բողոքի շարժիչ ուժն է: Գեոպոլիտկան անզոր է դառնում, քանի որ ակնհայտ է, որ միանգամայն տարբեր արտաքիւն կոմնորոշում եւ ներքին համակարգ ունեցող մերձավորարեւելյան երկրներում հեղափոոխական փոփոխությունների պահանջարկը ձեւավորվում է միւեւնույն խավի կողմից: Ստացվում է՝ հեղափոխությունը անտեսում է գեոպոլիտիկ բաժանումները եւ ոչ մի կապ չունի դրանց հետ՝ սպառնալով արեւմտամետ թե հակաարեւմտյան, աշխարհիկ թե աստվածապետական բռնակալություններին:

            Միապետական հեղափոխականությունը
           
            Սակայն, մյուս կողմից ակնհայտ է, որ Իրանի համակարգը ունի էական տարբերություններ այն արաբական երկներից, ուր ծավալվում են այժմ հեղափոխությունները: Նախորդ նյութում տեսանք, որ հեղափոխականությունը հաղթող է դուրս գալիս հակագաղութատիրական՝ ազգային-ազատագրական շարժումների արդյուքում ձեւավորված համակարգեր ունեցող արաբական երկներում: Դիտարկենք Իրանական համակարգի տարբերությունններըն ու նմանությունները նշված երկրների հետ:      Իրանը թեեւ գաղութացված չի եղել, սակայն 19-րդ դարից մտել է անգլիական եւ ռուսական ազդեցությունների գոտու մեջ: Առաջին համաշխարհայինից հետո՝ Ղաջարների միապետությունը տապալած եւ իրեն շահ հռչակած նախկին բարձրաստիճան սպա Ռեզա Փեհլեվին կողմից սկիզբ դրվեց արդիականացման քաղաքականությանը, որը որոշ չափով հիշեցնում էր Քեմալի բարեփոպումները Թուրքիայում: Ըստ էության Ռեզա շահի հիմնած ռեժիմը ոչ այնքան ավանդական միապետություն էր, որքան չափավոր մոդեռնիստական դիկտատուրա: Ռեզայի հաջորդի՝ Մոհամեդ Ռեզա շահի օրոք, Երկրորդ համաշխարհայինից հետո շարունակվեց մոդեռնիզացիայի ավելի ինտենսիվ գործընթացը՝ այսպես կոչված «սպիտակ հեղափոխությունը»: Այդ շրջանում Իրանում հակաշահական պայքարը համընկավ հակաամերիկյան դիրքորոշոման հետ: Ըստ երեւույթին, այստեղից ծնվեց նաեւ տարրատեսակ հակաշահական ուժերի՝ կոմունիստներից ու լիբերալներից մինեւ իսլամիստներ՝ հեղափոխականության եւ պահպանողականության դաշինքը: Շահի վարչակարգը խիստ ավտորիտար էր եւ աչքի էր ընկնում ընդդիմախոսների դեմ ուժեղ հալածանքներով: Հատակապես ուժեղ դիրքեր էր գրավում անվտանգության ծառայությունը:

            Իսլամական հեղափոխության արդիական տարրերը
           
            1979-ի իսլամական հեղափոխությունն Իրանում սխալ է դիտարկել որպես զուտ պահպանողականության դրսեւորում տարբեր պատճառներով: Նախ՝ զուտ պահպանողական հեղափոխություններ չեն լինում եւ չեն կարող լինել: Եթե նույնիսկ որեւէ քաղաքական շարժման նպատաները ռեակցիոն են կամ պահպանողական, սակայն, երբ այն ստիպված է դիմել զանգվածային մոբիլիզացիայի եւ հրապարակային ու զանգվածային քաղաքականության նա արդեն ակամայից մտնում է արդիական հռետորականության եւ գործնեության դաշտ: Կոնկրետ Իրանի դեպքում կա եւ ավելին: Հեղափոխությունն իրականացվել է հասարակական տարբեր շերտերի ու քաղաքական հոսանքների ներգրավմամբ՝ ձախերից ու լիբերալներից մինեչւ իսլամիստներ: Բուն իսլամիզմն իր հերթին ներկայացված էր մի քանի ուղղություներով՝ ձախ իսլամիզմից մինչեւ աջ պահպանողական, ընդ որում, ինքը Խոմեյնին գրավում էր ավելի շուտ կենտրոնամետ քան աջ պահպանողական դիրքեր: Նունիսկ հենց բուն աստսվածաբանության տեսակետից Խոմեյնիի ուսմունքը միջնադարյան շաիայականության մոդեռնիստական մեկբանաբոնւթյուն էր եւ յուրահատուկ աստվածաբանական հեղափոխություն: Կարելի ասել, որ Խոմեյնին տարակարծիք կերպով միավորում էր իր մեջ պահպանաղոկան հոգեւորոկանի եւ Ռոբեսպյերի ներհակ կերպարները: Ընդհանուր առմամբ 1979-ի իրանական հեղափոխությունը կարելի է դասել հակագաղութատիրական շարժումների շարքինմ, թեեւ չափազանց ուրույն գծերով՝ պայմանավորված շիայական իսլամի ավանդույթի եւ իրանական պատմության առանձնահատկություններով, եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փեհլեվիների միապետությունն ինքը ուներ ընդգծված մոդեռնիստական՝ «քեմալիստական» որակներ՝ տարբերվելով արաբական աշխարհի ավանադապաշտ «տնական» «հանգիստ» միապետություններից:   
            Հեղափոխության հաղթանակից ու իսլամսիտական կարգերի վերջնական հաստատումից հետո էլ, առնվանզ առաջին՝ ամենաթաք հեղափոխական տասնամյակի ընթացքում կառավարության քաղաքականությունը ավանդապաշատկան եւ հեղափոպական-մոդեռնիստական տարրերի շատ բարդ եւ յուրահատոիւկ համադրում էր: Ընդ որում, այսօրվա ընդդիմադիր եւ ռեֆորմիստական առաջորդների մեծ մասն 80-ականներին զբաղեցնում էին ծայրահեղ հեղափոխական եւ իսլամիստական ու հակարեւմտյան դիրքրեր, ի տարեբրություն հենց այն ժամանկվա եւ այսօրվա պահպանողականների: Իսլամական հեղափոխության եւ մոդեռնզիմի փոխհարաբերության խնդիրներին տվյալ դեպքւոմ չեմ կարող ավելի մանրամասն անդրադառնալ, սակայն, կարող եմ հղել հետեւյլա հոդվածիս՝ http://www.noravank.am/upload/pdf/234_am.pdf: Միայն թե ընթերցողը պետք է հաշվի առնի, որ հոդվածը գրված է տարիներ առաջ, երբ հեղինակի աշխարհայացքը զգալիորեն, եթե չասեմ արմատապես տարբերվում էր այսօրվա աշխարհայացքից, եւ բացի այդ, նյութն ունի բազմաթիվ թերություններ: Սակայն իսլամական հեղափոխության եւ արդիականացման կապը բացվում է հոդվածի մեջ բավարար կերպով:

            Իսլամական վարչակարգի էվոլյուցիան
           
            Կարեւոր է հասկանալ իրանական վարչակարգի հետագա էվոլյուցիան՝ սկսած հատկապես Խոմեյնիի մահվանից եւ իրաքյան պատերազմի ավարտից հետո: Հեղափոխական վերելքից ու «տաք» շրջանից հետո բնական էր ավելի «հանգիստ», պահպանողական եւ միաժամանակ պրագտմատիկ փուլի գալը: Այստեղ եւս մանրամասները բաց ենք թղոնում, քանի որ դրանք շատ կբարդացնեին շարադրանքը: Կարեւրեը տվյալ դեպքում քաղաքական համակարգի էվոլյոցիայի այսօրվա արդյունքն է:  Արտաքուստ պահպանելով իսլամական հեղափոխության հռետորականությունը՝ այսօրվա Իրանն իրականում հազիվ թե ավելին է քան իրանական մեծապետական ազգայնականությկան գաղափարախոսության վրա հիմված սովորական դիկտատուրա: Այս առումով իրանական հեղափոխության զարգացումը նման է սովետական հեղափոխության արդյունքում ծնված ՍՍՀՄ զարգացմանը: Իրանն այսօր ստալինյան եւ բերժնեվյան սովետի նմանակն է՝ հեղափոխությունը բավականին վաղուց թեւակոխել է թերմիդորի փուլ: Համակարգը կարելի է բնութագրել որպես խիստ թրիքստերական՝ պաշտոնական հռետորականության եւ իրական գաղափարախոսության ու քաղաքականության խիստ հակադրությամբ: Հեղափոխուիթան մոդեռնիզացիոն բաղադրիչը մասմաբ պահպանվում է միայն տեխնոլոգիական ոլորտում՝ մի կողմից ընգծելով այսօրվա իրանական համակարգի ժառանգական կապը նախկին՝ շահական վարչակարգի հետ, մյուս կյողմից հավելյալ նմանություներ ստեղծելով ստալինյան եւ հետստալինյան ՍՍՀՄ հետ: Պահանողական մոլաներն իրականում դավաճանել են բոլոր հեղափոխական արժեքները: Նրանք չի կարելի նույնիսկ իրապես մելոռանդ շիաներ կոչել, քանի որ բազմաթիվ իրանական հոգեւորական հեղինակություններ, որոնք շատ ավելի բարձր տեղ են զբաղեցնում որպես աստվածաբաններ քան ներկայիս «հոգեւոր» առաջնորդ Խամենեին ընդդմանում են վարչակարգին որպես նոր միապետություն եւ բռնակալություն (շիայական իսլամը աչքի է ընկնում հակաբռնապետական ընգծված դիրքորոշմամբ):
           
            Ընդդիմությունը
           
            Մյուս կողմից, իսլամական հեղափոխության ասելիքը, թերեւս, վերջնակապանես չի սպառել իրեն ո՛չ երկրի ներսում, ո՛չ էլ երկրից դուրս ի հակադրություն արաբական հակագաղութատրիական ազգայանականության ասելիքի: Ինչպես սովետական հռետորաիկան դեռ որոշ չափով համոզիչ էր թվում այդ թվում երկրից դուրս մինչեւ 70-ականների սկիզբը, այնպես էլ այսօրվա իրանական վարչակարգի «հակագլոբալիստական» եւ հակակայսերպաշտական դիրքրոշումները որոշ, թեկուզ փոքրաթիվ «թարմ ականջներ» կարող են գտնել աշխարհում, թերեւս նաեւ երկրի ներսում: Բայց ավելի կարեւոր է այն, որ իրանական ընդդիմության առաջնորդները 60-ականների սովետական այլախոհների նման դեռեւս գտնվում են իսլամական հեղափոխության դիկսուրսի մեջ: Ավելին՝ գլխավոր գործող անձիք՝ Մուսավին, Քարուբին, Ռաֆսանջանին, Խաթամին բուն իսկ հեղզափոխության եւ դրան հետեւած առաջին տասնամյակի ակտիվ դերակատարներ են: Նրանք նաեւ աջակցություն են գտնում իսլամական հոգեւորական հեղինակությունների շրջանում: Ամենացայտուն օրինակը հենց ինքը Մուսավին է՝ Խոմեյնիի օրոք Իրանի վարչապետ, եւ հեղափոխության ճարտարապետներից մեկը: Խնդիրն այն է, որ եթե այսօր կա մեկը, ով իրապես կրողն է հեղափոխության արժեքների եւ իրական ժառնագն է 1979-ի գաղափարների՝ դա հենց այսօրվա ընդդիմության առանորդներ  են: Այդ առումով նրանք նման են նույնիսկ ոչ միայն եւ ոչ այնքնան Դուբչեկի նման սովետական բլոկի այլախոհներին (որոնք 60-ականներին դեռ հավատարիմ էին սովիալիզմի եւ լենինզիմիմի գաղափաչրներկն), այլ բուն իսկ 1917-ի հեղփախական առաջնոդներին՝ Տրոցկուն, Կամենեւին, Բուխարինին, որոնց բոլորին առանց բացառության վերացվեցին ստալինյան՝ էությամբ թերմիդորյան ներքին հեղաշրջման արդյունքում 30-ական թթ.-ին:

            Եզրակացություն

            Այլ բան է, որ շնորհիվ կառավարության անհամարժեք կոշտ եւ շնական (ցնիկի) դիրքրոշոման, Մուսավիի շարքային հետեւորդները կարող են աստիճանաբար դորս գալ 79-ի արժեքային դաշտից եւ հանդես գալ արդեն բուն իսկ խոմեյնզիմի դեմ՝ գործըթնաց, որը Մուսավբին եի այլոք հազիվ թե կարողանան վերահսկել: Այսօրվա իրանական կառավարությունն այլեւս բացարձակ անհամարժեք համակարգ է, որի ասելիքը ծերից ծեր կեղծիք է, այդ թվում եւ նախեւառաջ իսլամական հեղափոխության արժեքների կեղծում: Այն այլեւս ոչինչ ունի ասելու դեմ առ դեմ հայտնվելով բողոքի ալիքի հետ, բացի դավադրության տեսությունների եւ ուղղակի ստի ու շնականության ամենաթփակ դրսեւորումներից, ինչպես նաեւ բիրտ ուժի կիրառումից: Այդ առումով Իրանի վարչակարգը մեծ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի կայունությանը: Խնդիրն այն է, որ այդպիսի վարչակարգերի անխուսափելի ապալումն այնքան ավելի անկանխատեսելի հետեւանքների է բերում, որքան ավելի է խորն է տվյալ բռնապետության անհամարժեքությունն ու կեղծավորությունը: Այսօր այդ թեզի ականատեսն ենք դառնում՝ եթե համեմատաբար մարդկային թունիսյան, մի փոքր ավելի խելապակաս եգիպտական բռնապետություների տապալումն անցավ համեմատաբր խաղաղ եւ առայժմ լուրջ սպառնալիքներ չի ներկայացնում տարածաշրջանային համակարգին, ապա Կադաֆիի պես մոլագարի դեմ ապստամբությունն արդեն աշտ ավելի լուրջ խնդիրներ է առաջացնում: Նույնը կարող է լինել իրանական վարչակարգի տապալման դեպքում: Վերջինս, սակայն, ըստ իս, դեռ պահպանում է դիմադրողցականության որոշակի պաշար, եւ ընդդմիադիր շարժման հաջողության հնարավրություններն Իրանում դեռեւս շատ ավելի մշուշոտ են: Մյուս կողմից ներկայիս ընդդիմության հաղթանակն Իրանում միակ քիչ թե շատ կայուն տարբերակը կարող էր լիներ Իրանում ուշ թե շուտ անխուսափելի հեղափոխական փոփոխությունների կոնտեքստում, քանի որ ներկայիս ընդդիմությունը դեռեւս մնում է նույն համակարգի շրջանում եւ հանդես է գալիս ոչ թե ծայրահեղ, այլ բարեփոխական դիրքերից: Հաշվի առնելով Իրանի կարեւորությունը մեզ համար, հենց այդպիսի սցենարի իրականացումը ամենաձեռնտուն կարող էր լինել Հայաստանի տեսակետից:
           
Հրանտ









No comments:

Post a Comment