Search This Blog

2011-02-28

Հեղափոխությունն այսօր ու այստեղ

Ինչո՞ւ սպասել իշխանափոխության եւ չանել հեղափոխությունը հենց այսօր ու հենց այստեղ՝ ամեն օր փոխելով մեր շուրջը եղած իրականությունը: Հեղափոխությունը, որի մասին այդքան խոսում ենք, որին այդքան փնտրում ենք, բայց չենք գտնում, արդեն երեք տարի ինչ մեզ հետ է, երեք տարի է չի դադարում: 2007-ի աշնանից Հայաստանում շարունակական՝ պերմանենտ հեղափոխություն է ընթանում, որը չենք ուզում նկատել: Այն կանգ չի առնում ոչ մի օր: Բայց եթե ցանկալիից դանդաղ է ընթանում՝ մեղավորը իրեն հեղափոխության կոմնակից համարող շերտն է:



            Հեղափոխությունը նույնացնում ենք քաղաքական հեղափոխության՝ իշխանափոխության հետ: Քաղաքական բաղադրիչը հեղափոխական գործընթացի կարեւոր, ոմանք գուցե ասեն՝ կարեւորագույն, բայց ոչ միակ ու բավարար տարրն ու պայմանն է: Իշխանափոխությունը վաղ թե ուշ անխուսափելի է Հայաստանում: Ցանկացած բռնապետություն (բռնապետությունը ոչ թե ցանկացած դիկտատուրան է, այլ տվյալ հասարակաության եւ հասարակարգի տեսակետից ոչ լեգիտիմ կառավարումն է, որը հիմնված չլինելով օրենքի տառի եւ ոգու վրա, ստիպված է հիմնվել մաքուր բռնութան վրա) հղի է հեղափոխությամբ: Եթե կառավարությունը հանրապետական հասարակարգի պայմաններում չի փոխվում ընտրությունների միջոցով, ուրեմն նա ուշ թե շուտ փոխվելու է հեղափոխության միջոցով: Հեղափոխական իրավիճակի իրական գեներատորը հենց բռնակալությունն է, այլ ոչ թե ինչ որ մութ կամ «լույս» արտաքին ու ներքին ուժ: Այսօր, վաղը կամ թեկուզ մի քանի տարի հետո բռնապետությունը տապալվելու է Հայաստանում:
            Բայց արդյո՞ք իշխանափոխությունը լուծում է բոլոր առկա խնդիրները: Անշուշտ այն նպաստելու է խնդիրների լուծման արագացմանը՝ շնորհիվ հասարակական ակտիվության եւ ոգեշնչման բարձր ալիքի, բայց այն չի կարող 100 տոկոսանոց երաշխիք լինել որակական փոփոխության: Ավելին՝ հասարակական լայն խնդիրների չլուծվածույան պայմաններում, այն կարող է նոր՝ ավելի ուժգին բռնապետական համակարգ առաջացնել: Պատմությունը հարուստ է հեղափոխության արդյունքում ծնված բռնապետությունների օրինակներով: Իհարկե, օրինակները դեռ օրինաչափություն չեն, եւ հեղափոխությունից բռնապետություն անցումը ամենեւին էլ պարտադիր չէ, ինչպես ցույց է տալիս նույն պատմական փորձը: Սակայն նույնիսկ ավելի բարենպաստ ու չափավոր հետիշխանափոխական սցենարների իրականացման դեպքում, միեւնույնն է՝ իշխանափոխությունը չի կարող լուծել բոլոր հասարակական խնդիրները: Ավելին՝ եթե պատկերցնենք, որ զանգվածային բողոքի արդյունքում հենց վաղը տեղի է ունենում իշխանափոխություն, ապա, կարող ենք հեշտությամբ պրոյեկտել այսօրվա խնդիրների մեծ մասը հետիշխանափոխական Հայաստան: Այդ խնդիրների զգալի մասը, վերաբերվելով հասարակական հարաբերությունների, մտածողության, լայն առումով՝ մշակույթի, մտքի ոլորտին լուծելի են հենց այսօր եւ հենց այստեղ, եւ կարիք չկա սպասելու իշխանափոխության: Ավելին՝ իշխանափոխության հետեւանքները առանց դրանց նախնական լուծման հարցականի տակ են մնալու, եւ հիասթափությունը ոգեւորության ալիքից հետո լինելու այնքան մեծ, որքան մակերեսային լուծում ստանան այդ խնդիրներն այսօր:
            Եգիպտացիները երեք շաբաթ կանգնեցին Հրապարակում եւ ստացան իշխանափոխություն: Եգիպտացիներին կարելի է շնորհավորել: Բայց երեք շաբաթում հնարավոր չէ լուծել մի քանի տասնամյակի ընթացքում կուտակված խնդիրների բազմությունը՝ հնարավոր չէ իրական հեղափոխություն անել: Եվ եգիպտացիներին դեռ սպասում են բնազամթիվ հիասթափություններ, իսկ իշխանափոխության արդյունքները դեռ երկար ժամանակ մնալու են թեական: Հայաստանիցների մի զգալի մասը պայքարում է արդեն երեք տարի անընդմեջ, բայց դեռ չենք հասել հիմնական քաղաքական նպատակին՝ իշխանափոխությանը: Սակայն այդ երեք տարվա մեջ բավականաչափ բան է փոխվել՝ հասարակական նոր որակներ են ձեռք բերվել, քաղաքացիական հասունության դպրոց ենք անցել, հասարակական նոր կապեր ու ցանցեր են ստեղծվել, տեղի է ունեցել փոփոխությունների ձգտող խմբերի ու անհատների ինտեգրացիա, որոշակի առաջընթաց կարող են գրանցեվ մտագործնեության ոլորտում: Բայց այդ ամենը, թերեւս քիչ է, եւ ոչ բավարար: Իրականում քաղաքացիական, հասարակական, մտավոր, մշակութային ոլորտները հետ են ընկնում քաղաքականից: Վերջին տարիների քաղաքական ակտիվությունը ստեղծել է շատ նպաստավոր միջավայր այդ բոլոր ոլորտներում ավելի ակտիվ գործըթնացների համար: Բայց քաղաքականը չի կարող ինքնանպատակ լինել, այն մեծ հաշվով միջոց է: Քաղաքական երկբեւեռ համակարգը, որը միտում ունի փակվելու կոշտ շրջանակի մեջ, եւ վերարտադրել փակ բինար մտածողույուն ինքն իրենով չի կարող ազատություն ապահովել: Ազատությունը պետք է բերի երրորդը, բայց այդ երրորդ չպետք է լինի քաղաքական նոր ուժ (երրորդ քաղաքական ուժի գաղափարը անիմաստ է ինքնին, եւ բացի այդ պատմականորեն տապալվել են բոլոր երրորդ ուղղությունների, ուղիների եւ այլնի փորձերը), այլ ներգրավի քաղաքացիական, մտավոր եւ մշակութային ոլորտները:
            Հեղափոխությունն այդ ոլորտներում, առանց որոնց հնարավոր չի լիարժեք որակական փոփոխություն երկրում կարող է ապահովել անկախ մտավորական շերտը: Սակայն քաղաքական եւ քաղաքացիական տեսակետից ակտիվ մտավորական խավի մեծ մասը զբաղված է ավելի շատ քաղաքականի ամենամակերեսային շերտերը փորփորելով (քաղաքականությունն էլ կարող է ունենալ շատ ավելի լայն իմաստ, եւ այդ իմաստային դաշոտւմ մշակութայինը կամ մտավորը պակաս քաղաքական չեն քան կուսակցությունների պայքարը): Քաղաքականը միշտ սնվել է մտքից ու մտքի հետեւանք է: Այսօրվա աշխարհի ոչ մի քաղաքական հոսանք չի ծնվել զուտ քաղաքականից, այլ արդյուքն է մտավոր գործըթնացի: Այդ գործըթնացն այսօր էլ կանգ չի առնում ոչ միայն արեւմտյան, այլեւ արեւելյան երկրներում: Քաղաքականն անընդատ սնվում է մտավորից: Քաղաքականը մտքի իրացման ոլորտն է: Բայց Հայասանում ուզում են քաղաքական գործըթնաց առանց մտավոր հիմնավորման եւ աշխատանքի:
            Մեկը երրորդ ուժ է ստեղծում, մյուսն ուզում է ՀԱԿ-ը ներսից փոխի, երրորդը խոսում է ղրղզական, եգիպտական, լիբիական եւ բոլոր հնարավո փորձերից, չնայած դրանից էլ վերցնում է հիմնականում միայն մակերեսային տարրերը (ո՞ր մի հայի դարդն է կտրվել ինչ որ բանի մեջ խորանալ՝ «մի խորացի՛րը» հայի տասմեկերորդ պատվիրանն է): Բոլորն ուզում են հեղափոխություն: Բոլորը ուզում են իշխանափոխություն: Չեն նկատոմ, որ հեղափխությունը այսօր ու այստեղ է, քնում ու արթնանում է մեզ հետ, եւ միայն ծույլերն են դժգոհում, որ այն չկա: Աշխատելու դաշտն այնքան շատ է, որ զարմանում են՝ ո՞րտեղից այդքան պարապ ժամանակ նրանց մոտ, ով հեղափոխություն է ուզում:
            Կրկնեմ՝ խնդիրները պետք է լուծվեն այսօր եւ այստեղ: Բերեմ միայն մի քանի պարզ օրինակ ինչպիսի՛ խնդիրների մասին կարող է լինել խոսքը: Բռնապետությունը Հայաստանում օդից չի ծնվել: Բացի բռնի ուժից եւ ֆինանսական կապիտալից նա մասամբ հիմնվում է նա գոյատեւում է շնորհիվ հասարակական որոշ շերտերի եւ մտածողության որոշ տիպերի առկայության: Բռնապետությունը հիմնվում է ավտորիտար մտածողության վրա: Բռնապետությունը հիմնվում է նաեւ ռուսական դիսկուրսի մեջ ապրող մտավորական շերտի վրա: Բռնապետությունը հիմնվում է անկրթության, անգրագիտության եւ հետամնացության վրա, որը տիրապետող է ոչ միայն «կանաչի ծախողների» կամ օլիգարխների, այլեւ հենց մտավոր շերտի մեջ: Բռնապետությունը հիմվում է էլիտարիստական աշխարհայացքի վրա, որը նույնպես տիրապետող է բոլորիս մոտ: Բռնապետությունը հիմնվում է աշխարհի իրադարձությունների մասին փակ՝ «գեոպոլիտկ» մտածողության վրա: Սա միայն մի փոքր թվարկում է խնդիրների, որոնք չեն կարող լուծվել միայն իշխանափոխությամբ, եւ որոնք կարող են եւ պետք է լուծվեն հենց այսօր եւ հենց այստեղ: Իսկ իշխանափոխությունը սարերւ հետեւում չի: Այսօր արդեն պետք է մտածել իշխանափոխությունից հետոյի մասին: Այն մասին՝ ի՞նչ պաշարով ենք մուտք գործելու հետիշխանափախական Հայաստան: Եթե հին տիկերի մեջ ենք փորձելու լցնել նոր գինին, ապա վախենամ՝ ստիպված լինենք նորից դուրս գալ փողոցներ ու հրապարակներ՝ կորչի բռնապետությունը կոչերով:

Հրանտ
           
            








3 comments:

  1. Փայլուն հոդված: Իսկապես հեղափոխությունը շարունակական գործընթաց է, եւ այն իսկապես մեզ հետ է ու մեզ չպետք է լքի նաեւ իշխանափոխությունից հետո: Իսկապես ահավոր շատ են անելիքները: Եվ հիմա եգիպտացի ակտիվիստները պայքարում են ռեժիմի մնացորդների դեմ, սահմանադրության ստեղծման մեջ մասնակցություն են պահանջում, շատերը վերադառնում են հայրենիք՝ քաղաքացիական հասարակություն ձեւավորելուն նպաստել, հանրային լայն շերտերին իրազեկելու ու կրթելու նպատակով: Եվ լավ է, որ չեն հանգստացել, որովհետեւ անցումային իշխանությունը ստանձնած զինվորականները փակ դռների հետեւում են գործում, Թահրիրից բիրտ ուժով քշում են ցուցարարներին, իսկ ցուցարարները համառորեն հավաքվում են, իհարկե արդեն ոչ այդքան մեծ բազմությամբ: Մենակ մի նկատառում: Եգիպտոսի հեղափոխությունը 3 շաբաթվա արդյունք չէր, մի քանի տարվա պայքարի արդյունք էր: 2008-ին էլ են փորձել սոց-ցանցերով ակտիվանալ, բայց էն ժամանակ իշխանությանը հաջողվել է ճնշել ընդվզումը: Կարծում եմ, մենք բավական արագ ենք շարժվում հեղափոխության մեջ, արագ ենք փոխվում ու հասունանում, բայց միայն Երեւանում: Հարկավոր է հասնել մարզեր ու մարդկանց պատրաստել ազատության:

    ReplyDelete
  2. Brnapetutyune tariner sharunak ashxatel a hents ayd uxxutyamb- steghtsel en mtatselakerpe vori vra ayn kkaroghana goyatevel. ete asem ayd parart hoghe chkar ev nranq mi kerp arajatsrin, sxal klini. hoghe kar mnum er ayn mshakel, ev nranq sksetsin ashxatel. hamatarats angragitutyun, tgitutyun, rabis erajshtutyan propaganda, restoranayin utogh-xmogh joghoovurd, stamoqsi geri, poghin struk, ishxanutyane tsara, qtsnvogh, anskzbunqayin, mijotsnei mej xtrakanutyun chdnogh mi hatvats. es hatvatsin tvel en voroshaki chapov pogh, voroshaki chapov ishxanutyun u es hatvatse gisher tserek ashxatum a vor chkortsni en inche uni, vorovhetev poghe ev ishxanutyune nra hamar geraguyn arjeqner en. vorqan mets ashxatanq piti tani hasarakutyune vorpeszi heghapoxutyun arajatsni nax es hatvatsi mtatselakerpi mej. qani ka es sherte, ankax nranits te menq inch naxagah unenq, menq erbeq chenq karoghana karutsel en erkire vore erazum enq.

    ReplyDelete