Search This Blog

2011-03-19

Ով տա մեզի հաց ու ջուր, բարեւը կառնեմ

Ինչպիսի՛ հզորգայուն քաղաքական խնդիր, օրակարգի ինչպիսի՛ կարեւոր թեմա՝ մոտեցավ Լեւոնը Րաֆֆուն թե՞ ոչ: Քաղաքական վերլուծության գոհար՝ եթե Րաֆֆու նստացույցը չլիներ, ՀԱԿ-ը չէր մտնի Ազատության Հրապարակ: Վայ, քոռանամ ես: Վերջապես թեման գտնվեց: Չգիտեինք էս անգամ ինչի՛ց բայղուշանայինք, դժգոհ մնայինք, բայց Հրապարակ մտնելուց մեկ օր անց, առիթը գտանք, ես կասեի՝ հրամցրեցին, բարի ու հոգակատար մարդիկ, ու հիմա հարամ լինի մեր էդ մտնելը: Բայց իրականում նաեւ հարամ լինի Րաֆֆու հացադուլը: Ճիշտն ասած, բավականին ջղայնացած, դավադիտ եղած եմ էս թեմայից, էս դատարկաբանության հեղեղից: Միշտ էլ ջղայնանում եմ, երբ մեկը մի բան դուրս ա տալիս, հետո հարյուրները կրկնում են արդեն առանց մտածելու: Իսկ հիմա հերթով:

            Մի քանի օր առաջ ֆեյսբուքում ստատուս գրեցի, ուր կոչ արեցի Կոնգրեսի համակիրներից ոմանց դադարեցնել Րաֆֆու հացադուլի նկատմամբ քամահրական արտահայոտւթյունները, տափակ կատակները արտաքին վերաբերյալ եւ այլն: Իմ փաստարկումը հետեւյալն էր՝ չարժի հասարակական եւ քաղաքական գործընթացները իջեցնել կենցաղային, պադյեզդային հարաբերությունների, սերիալի կամ զուտ անձնական վերաբերմունքի մակարդակի: Եթե մարդը հացադուլ է անում, հասարակական գործողություն է կատարում, եկե՛ք մի կողմ թողնենք անձնական կամ թեկուզ քաղաքական նախասիրությունները, մի կողմ թողնենք անցյալում եղած կամ չեղած խնդիրները, ու եթե չենք կարողանում կամ չենք ուզում աջակցել, միանալ, օգնել, ուրեմն, թեկուզ չխանգարենք ու ծամածռությամբ չզբաղվենք: Շա՛տ լավ: Բայց հիմա էլ նույն, ճի՛շտ նույն տրամաբանությամբ ասում եմ՝ չի կարելի Լեւոնի Րաֆֆուն մոտենալ չմոտենալու հարցը դարձնել քաղաքական օրակարգի թիվ մեկ հարց: Սա սերիալ չի, գյուղամեջ չի, «աղջի՜», բա տեսա՞ր չի»: Արդա՛ր է պետք լինել, ու եթե նույնիսկ մի պահ ենթադրենք, որ Տեր-Պետրոսյանը մարդկային կամ քաղաքական սխալ է արել տվյալ դեպքում՝ դա ավելի քան երկրորդական հանգամանք է՝ հաշվի առնելով, որ արդեն երեք տարի է ինչ հենց այդ մարդն է իր հանգիտսը թողած (այո՛, կներեք, բայց դա էլ պետք է հիշենք՝ հանգիստը թողած, այլ ոչ թե նորամուտ քաղաքական կարիերան սկսած) ստանձնել հասարակության եւ պետության տեսակետից կարեւորագույն մի գործ, եւ այդ գործում, խոստովանենք, հասել մեծ հաջողությունների: Կներեք, բայց Րաֆֆին կամ մեկ ուրիշը չէ, որ երեք տարի անընդմեջ առաջնոդում է մի շարժում, որն ի հեճուկս բոլոր կանխատեսումների ոչ միայն չի մարում, այլեւ նոր թափ է ստանում: Խնդրում եմ իմացողներին ցույց տալ ինձ որեւէ այլ օրինակ նման շարժման մեկ այլ երկրում: Կներեք, բայց Րաֆֆին չէ, այլ այդ շարժման ջանքերով ստեղծած նպաստավոր ֆոնն է, որ ապահովել է 80-ականններից այն կողմ աննախադեպ հասարակական ակտիվություն եւ արթնացում Հայաստանում, ձեւավորել ու ձեւավորում քաղաքացիական հասարակության նախադրյալները, համախբել մարդկանց ու խմբերին: Ազնիվ ու արդար չէ այդքանից հետո, գալ ու ասել, վայ աման, չբարեւեց, բա տեսաք: Ես շատ հազվադեպ եմ այսպիսի ոճով պաշտպանել ՀԱԿ-ին եւ միշտ էլ ընդունել եմ ՀԱԿ թերացումները, ու կներեք կրկին, բայց, թերեւս, այսօր բարձր գոռացողներից, շատ առաջ եմ մատնանշել ու խոսակցություն բացել տեսածս թերացումների մասին հենց ՀԱԿ-ին աջակցող մամուլում: Ես չեմ պաշտպանել ՀԱԿ-ին նման ոճով, որովհետեւ համարել եմ, որ ՀԱԿ-ը բավականին ուժեղ եւ պատասխանատու է, որպեսզի պաշտպանության կարիք զգա, ու քննադատությունը միայն պետք է ուժեղացնի առողջ քաղաքական կառույցին: Բայց էլ բա՛վ է: Քննադատությունն էլ պետք է արդար լինի, ու քննադատողներն էլ պետք է դուրս չգան տրամաբանության ու բարոյականության սահմաններից ու նաեւ պետք է իմանան, որ իրենք էլ սուրբ ու անձեռնմխելի չեն, ու պատրաստ լինեն նաեւ պատասխանի: Ասեմ նաեւ, որ երբեք չեմ ժխտել ու հետագայում էլ չեմ պատրաստվում ժխտել Ժառանգության արած դրական գործը: Այո՛, Զարուհին Փաստանջյանը, Արմեն Մարտիորսյանը, մյուսները այս տարիների ընացքում կռիվ են տվել ու տալիս են ընդդեմ անարդարությունների: Բայց դա չի նշանակում, որ պետք է հասնենք հիսթերիկ այս վիճակի ու հայոց հարց սարքենք երկրորդական մի իրադարձությունից: Իսկ եթե այնուամենայնիվ որոշել ենք սարքել, էդ դեպքում, նեղանալ-մեղանալ թող չլինի:
            Չե՛մի, ՀԱԿ-ը չէր մտնի Ազատության Հրապարակ, եթե Րաֆին այդտեղ չլիներ: Երեւի ՀԱԿ-ն ընդհանրապես չէր լինի, եթե Րաֆֆին չլիներ, բազմահազարանոց հանրահավաքներ չէր հավաքի տարիներ շարունակ, մարդկանց վստահությունը չէր վայելի, խոշորագույն ընդդմիադիր կառույցը չէր լինի: Էդ սաղ Րաֆֆու շնորհիվ է: Հետո՞: Գիտեք, եթե խոսում ենք ժողովրդավարությունից, եկեք հարգենք ժողովդրի ընտրությունը: Ժողովուրդի ընդդիմադիր հատվածի մեծամասնությունն այս պահին հենց ՀԱԿ-ի միջոցառումներին է ներկայանում ու մասնակցում, հետեւաբար այդ քաղաքական ուժին է վստահում եւ ընտրում: Դե ուրմեն, եկեք հարգենք ժողովդրի կամքը, այլ ոչ թե քոչարյանամետ մամուլի պարզունակ տեխնոլոգիական կտերը տարածենք ինտերնետով մեկ՝ Րաֆֆին ստիպեց ՀԱԿ-ին մտնել հրապարակ: Քանի կար, ասում էին չեն մտնում, հիմա մտավ, նոր ծամոն գտանք: Դե եկեք ծամենք. չէ՝ որոճանք:
            Հիմա, եթե այդպես ուզում ենք այդ մակարդակի խոսակցութուն, դե եկեք բաց խոսենք: 2008-ի փետրվարին, երբ մեկ հոգի չէ, այլ Հայաստանի կեսն էր Ազատության Հրապարակում, կհիշեք, այն ժամանակ Ժառանգության կուսակցության անդամ՝ Վ. Խաչատրյան ի զարմանս հանրահավաքի մասնակիցների հայտարարեց, թե Րաֆֆի Հոդհաննսիյանը «հույժ կարեւոր» գործով է զբաղված այդ պահին՝ նա արտասահմանում պաշտպանում է հայկական խաչքարների խնդիրը: Հարցն, անշուշտ, իրոք կարեւոր է, բայց պարզ չէ, թե ինչո՞ւ իրեն առաջին կարգի քաղաքական գործիչ համարողը հենց այդ՝ քաղաքականապես բախտորոշ պահին էր որոշել զբաղվել այդ խնդրով: Եվ եթե նույն տրամաբանությամբ մոտենանք խնդրին, ինչ Լեւոնի բարեւ տալ-չտալու աղմուկն անողներն են մոտենում, ապա հարց՝ ինչո՞ւ Րաֆֆի Հովհանսիյանը 2008-ի փետրվարին «բարեւ չտվեց» Ազատության Հրապարակում հավաքված ժողովրդին: Նա մեկ անգամ ընդամենը ելույթ ունենալով Հրապարակում այդ օրերին, հետագայում, ըստ Ժառանգության վարկածի երկրից հեռացավ ու ոչ մի տեղ չերեւաց նաեւ մարտի մեկին: Ավելորդ է ասել, որ խոսքն այնպիսի օրերի մասին էր, երբ մեկ ելույթ ունենալն ու հետո արտասահման գնալը, ուղղակի ծիծաղելի է լուրջ ընդդիմադիր գործչի համար: Կասեք, բայց սիրուն չի, որ հիմա այս թեման ես հիշեցնում, Հրանտ ջան: Մարդը հիմա հացադուլի մեջ է: Է, ես էլ էի նույնը ասում՝ մի կողմ թողեք էդպիսի խոսակցությունները: Բայց, պարզվում է, այն ինչ թույլատրելի է Յուպիտերին, թույլատրելի չէ հասարակ մահկանացուներիս: Րաֆֆուն կարելի էր եսիմ ո՛ւր լինել, երբ մենք Ազատության Հրապարակում էինք, բայց երբ ինքն էր այդտեղ, դա արդեն այլ բան, ով իրան բարեւ չտվեց՝ անբարոյական է, եսիմ ինչ է: Անցանք առաջ:
            Ասում է ծոմ է պահում: Հրաշալի: Միամիտս էլ լուրջ էի ընդունել, ասեցի, Աստծոց վախենանք, չի կարելի ծոմապահ մարդուն ծաղրել կամ անցյալը հիշեցնել: Բայց, սիրելիներս, ծոմը մենակ հաց չուտելը չի: Հոգեւոր վիճակ է նախ եւ առաջ, թե չէ մեզանում լիքն են էն պաս պահողների տեսակը, որ նայում են, թե կանմֆետի մեջ մի կաթիլ կաթիկ կա թե չէ, որ ուտեն կամ չուտեն, բայց հարկ չեն համարում միաժամանակ մի քիչ իրենց մտքերը մաքրեն, մի քիչ զուսպ պահեն իրենց ու կարեւորը՝ իրենց եսիկներից կտրվեն, մոռանան մի պահ, որ այս Գալակտիկայի կենտրոնում իրենք են: Բայց արի ու տես, որ ծոմ են պահում ու ասում՝ նա ինձ չբարեւեց: Այսինքն, ձեզ բարեւն էր պետք, թե՞ գործը: Ծոմ եք պահում, որ կենտրոնում երեւաք, թե՞ հակառակը՝ զսպեք սեփական եսասիրությունը: Իրականում, ամո՛թ է եւ իրապես ցավալի: Ինչո՞ւ պարտադիր հայաստանյան բոլոր հարգված գործիչները պետք է սայթակեն նույն կետի՝ եսակենտրոնության վրա: Եթե դուրս ենք գալիս պայքարի ընդդեմ անարդարության, ուրեմն նախ՝ պետք է «հրաժարիմք» եսասիրության բոլոր տեսակի դրսեւորումներից, մի կողմ թողնենք մանր անձնականը, չէ ո՞ր հասարակական գործ ենք անում: Բայց չէ, ցուցակ է հրապարակվում՝ ո՛վ հանդիպեց Րաֆֆուն: Այ քե՛զ բան: Ուրեմն մեկն էլ նստած բոլոր եկածներին ցուցակագրում է չէ՞ (հո անգիր չե՞ն անելու): Հետո ի՞նչ ենք անելու էդ ցուցակը՝ ոսկե տառերով տպենք հայոց պատմության դասագրքերի մե՞ջ՝ ահա՛, նոքա, յոյք մերձեցան նմա: Սա՞ էլ է մտնում ծոմի խորհրդի մեջ: Թե՞ մարդկային փառքն ավելի սիրեցինք քան Աստծոնը:
            Ի՞նչ ունեցանք արդյունքում: Ինչ որ տեղ տուժեցին երկու կողմերն էլ: Հացադուլը նսեմացվեց, վերածվեց անդուր քաղաքական սադրանքի առիթի: Մյուս կողմից՝ Ազատության Հրապարակ մտնելու ուրախությունը ստվերվեց: Բայց եթե երկրորդը ընդամենը ժամանակավոր երեւույթ է, եւ բացի «Կարեն Հակոբջանյանից» դրա մասին մեկ-երկու շաբաթվանից մոռանալու են բոլորը, ապա առաջին կողմի «տույժը», ըստ իս, շատ ավելի լուրջ ու հեռանկարային է, ու դժվար թե այն երբեւիցէ փոխհատուցվի:

            Հ.Գ. Դիմում եմ մարդկանց, որոնց համար բանականությունն ամեն դեպքում ավելի բարձր է քան անձնական, քաղաքական եւ որեւէ այլ կարգի նախասիրությունը: Կարող եք ինձ ի վերջո բացատրել՝ Րաֆֆու հացադուլի նպատակն արդյո՞ք Լեւոնի բարեւն էր, թե հասարակական մեկ այլ՝ ավելի էական խնդիր: Այսինքն՝ Րաֆֆին, ըստ ձեզ Լեւոնի բարեւի համար էր նստել Հրապարակում: Անձկանական էր թե՞ գերանձնական էր նպատակը: Եթե վերջինը, ապա, ի՞նչ կապ ունի այս ողջ աղմուկը: Կրկնում եմ դիմում եմ բանականությունն ամեն ինչ վեր դասողներին, այլ ոչ թե սեփական դիրքորոշումը մինչեւ արյան վերջին կաթիլ պաշտպանելու տղայական ցանկությամբ տոգորված ու տրամաբանության տարրական կանոնները ոտնահարելը կյանքի ոճ դարձրածներին:









3 comments:

  1. ustahrant, dzer hodvatsnery kardum em sovorabar, dipuk es grum, sur grich unes, bajc es hodvatsov hiastapecrir... qez nman cher, ete anunyd chkaradji` djvarutjamb kchanachei, frazanery qonyn enm, bajc mitqy... che.... chnexanas` aranc verlutselu asem tpavorutjunnerys, chnajats ete verlutsem - eli nmanatip ban e stacvelu "sazyn arats govum es Levonin"...
    inchpes asum en - toxeri aranqic kardal, miguce arje - ararqneri aranqic tesnel u chasvatsic ajn-koxm lsel?

    ReplyDelete
  2. mi vohmak e shrjapatel azatatench joghovrdin- amen meke ayd vohmakum uni ir derakatarume. ov piti nsemtsni, ov piti goverqi, um piti pordzen sevatsnel ev um parabanen, um piti eterits "zrken" ev heto mek ayl aliqov eter tramadren. ays amene enqan voghormeli tatron a ir erkrordakan, mijak ev txmar derasannerov. Mer joghovurde uni ayn imastnutyune vor hervits nshmari mijak derasanneri chhajoghvats xaxe. Dra dare pordze uni.
    Uzum en irents partutyune taqtsnel inch vor meki tsomi hetevum. isk ed inch vor meke jisht jamanakin sksets ir tsome. erevi zgum er shutov joghovurde piti mtni ir sireli Azatutyan hraparake ev voroshets arite bats chtoghni ev joghovrdin hishetsni ir goyutyan masin.lav mtatsvats govazd, bayts chem kartsum te npatakin tsarayets.
    joghovurde antsav nra koghqov ev gnats nshelu
    ir haghtanake, ir mets arajnordi het. parq hay joghovrdin vor tsnel a LEVON TER-PETROSYANI nman zavak.
    Aysor aysqane.
    Harganqnerov- Azatutyan hraparaki azatatench qaxaqaatsi.

    ReplyDelete