Search This Blog

2012-01-18

Ազատ չափի մահախոսականը

Ազատ չափի բանաստեղծությունից այնքան եմ հագեցել, որ այլեւս չեմ կարողամում ոչ միայն որեւէ նոր հեղինակ ընկալել այդ չափի մեջ, այլ պարզապես մի տեսակ նյարդայնանում-կատաղում եմ: Եղածները, այդ թվում իմ կողմից սիրված-հարգված հեղինակները լրիվ բավական են: Այլեւս կարծես ի վիճակի չեմ նոր հեղինակ մարսելու, եթե նա գրում է վերլիբրով: Եվ սա, ճիշտն ասած, քաղաքական խնդիր է: Քաղաքակա՞ն: Իմ համեստ կարծիոքվ չկա աշխարհում ավելի մեծ քաղաքականություն քան քերթողությունը՝ պոեզիան:

Պահպանողական չեմ արվեստի խնդրում, հաստատ չեմ: Չեմ սիրում, երբ ասում են «էնթերով» գրված բանաստեղծություն: Այդպես ասողները, ամենայն հավանականությամբ տեղյակ էլ չեն, որ «էնթերով» գրել են Ապոիլները եւ Սիամանթոն եւ շատ այլոք, որոնց թվում....Նարեկացին: Իմ խնդիրն ինքնին ձեւի հետ չէ: Չնայած ինչո՞ւ եմ արդարանում: Ազատ չափը վաղուց նորարություն չէ ո՛չ մեզանում, ո՛չ էլ առավել եւս աշխարհում: Այնպես, որ պահպանողական լինել պետք չէ այն քննադատելու համար: Ճիշտ հակառակը՝ պահպանողական պետք է լինել, որպեսզի այն կիրառել, այնպես, ինչպես այսօր կիրառվում է, այսինքն՝ որպես հիմնական բանաստեղծական չափ: 20-րդ դարասկզբում ազատ չափի կիրառումը եղել է նորարաություն (թեեւ հնում եւ միջաադորւմ, եւս եղել են շրջաններ, երբ այս կամ այն մշակոթւային միջավայրում ազատ կամ ազատին մոտիկ չափերը գերակայել են), որը առաջ են տարել սիմվոլիստ եւ ֆուտուրսիտ բանաստեծները: Եղե՛լ է նորարություն: Եղել ու անցել է: Այսօր, ինչպես եւ շատ նախկին նորարաություններ, ազատ չափի բանաստեծությունը ինքը վերածվել է ավանդույթի, եւ դարձել ծույլերի ապաստարան: Ու քանի որ ազատ չափ էլ ինքնին նպաստում է ծուլությանը, որովհետեւ պատրանք է ստեղծում, թե կարելի է պոեզիա ստեղծել առանց ջանքի, պարզապես մտքեր գրառելով, ապա այն դառնում է նաեւ անտաղանդության ապաստարանը: Ասեցի տաղանդ, եւ երեւի հանցանքի եզրին կանգնեցի: Տաղանդը բավականին կասկածելի է աշխարհում տիրող «ազատ չափի» ոչ պաշտոնական գաղափարախոսության՝ պոլիտկորեկտության տեսակետից: Տաղանդից աստիճանակարգի եւ տարբերության հոտ է գալիս: Մինչդեռ այսօր արվեստի մեջ կարեւոր է ոչ թե տաղանդը, այլ ***** ինքնությունը՝ սեռական, ազգային, սեռակողմնորոշային: Հա՛յ գրող, կի՛ն գրող, լեսբի՛ գրող, մի ոտանի սեւ սատանա՛ գրող: Ինքնությունից առաջ աստղիկներ եմ դնում, որովհետեւ ուզում էի գրած լինել հայհոհայական մի ածական: Կարեւոր չէ ինչպե՛ս է գրում, ու նույնիսկ այդքան էլ կարեւոր չէ ի՛նչ է գրում, կարեւորն ո՛վ է գրում: Ի՞նչ է նշանակում հայ գրող: Իրականում ոչի՛նչ: Նշանակողը գրողն է, իսկ նրա հայ կամ գետաձի լինելը երկրորդ կարգի խնդիր է եւ էական է դառնում միայն եթե գրողը լավ է գրում: Նույնը վերաբերում է կին, միասեռական, տասնասեռական եւ երկուոռանի գրողին: Ինքնության լավագույն դրսւերումոները այն ստեղծագործություններն են, ուր ինքնության մասին ոչ մի խոսք չկա եւ ինքնության վրա խաղադրույք կատարված չէ: Շեղվեցի մի քիչ: Ազատ չափն այսօր ի հեճուկս այդ ձեւը արդի բանաստեղծության մեջ 20-րդ դարակզբին արմատավորող հեղափոխական արվեստագետների ջանքերին, դարձել է ոչ թե հեղափոխության, այլ հակահեղափոխական հոգնածության եւ անտաղանդ ինքնաարտահայտման ոստան: Մի՛ ասեք, որ տաղանդավորներն էլ են գրում այդ չափի մեջ: Իհարկե գրում են, բայց սահմանը ջնջված է եւ տաղանդը կորում է թրիկարտադրանքի ծովի մեջ, եւ գործիք է ծառայում ոչ թե մարդկային ասելիքի բարձրագուն ձեւի՝ քերթողության ստեղծման, այլ մանր-մունր ու հոտավետ ինքնություննրիկների քաք-շքերթի
Հարցը քաղաքական է: Քերթողությունը լեզվի հետ աշխատանքի բարձրագույն ձեւ լինելով կոչված է կանխորոշել ապագան, այսինքն՝ քերթողությունը մեծ քաղաքականություն է, ավելի մեծ քան ցանկացած «գեոպոլիտիկա»: Մեզ սպասում են նոր փոթորկալից օրեր: Հանգիստ ժամանակները ավարտվում են: Չգիտեմ դա լավ է թե՞ վատ: Բայց կանխազգացվում է 20-րդ դարակզբի ոգու վերադարձը, ուր մարդկությունը պետք է փորձի սկսել այն շրջադարձային կետից, որից մի ժամանակ սկսել է եւ մտել է փակուղի: Այդ ժամանակաշրջանի սերունդը մեզ հիմա ավելի մոտիկ է դառնում եւ դեռ դատնալու է քան մեր ծնողների եւ պապերի՝ երկու նախորդ սերունդները: Ջնջել 2000-ականները, ջնջել 60-ակաները, ջնջել հասնել մինչեւ 10-ականներ, մինչեւ ազատ չափի ակունքներ: Քանդել այն ինչ այդտեղից հասել է որպես քարացած ավանդույթ եւ ժառանգել անհանգիստ ու փնտրող ոգին: Ստեղծել նոր դարին եւ մանավանդ անհանգիստ գալիքին համահունչ արտահայտչամիջոցներ, քանդել եղածը, ծաղրել ազատ չափը, վերածել այն բաբոյիս թվի նաֆթալինի: Նոր մարդկություն է երեւում հորիզոնում, որը պետք է ունենա իր պոեզիան որպես իր նոր քաղաքականության բարձրագույն ձեւ: Ոչ թե պոեզիան միջոց եւ ծառա քաղաքականության, այլ ինքը որպես բարձրագույն քաղաքականություն, հեռուները տեսանող, իրականություններ ստեղծող: Նոր պոեզիան կլինի հստակ, հատու լեզվով, սուր ճանկերով, իսկ ձեւի տեսակետից այնպիսին, որ կվանի իրենից բոլոր հեշտ կյանք փնտրող ինքնություններիկներին:Եվ այս ամենից էլ անկախ: Լավ պոեզիա գրելու համար քիչ է տաղանդ ունենալն էլ: Պետք է նաեւ գիտելիք, աշխատասիրություն, մտահորիզոն եւ աշխարհայացք ունենալ: Պետք է չծուլանալ ուսումնասիրել բանաստեղծության պատմությունը, իմանալ գոնե արեւմտյան պոեզիայում օգտագործվող չափերի պատմությունը, բացի այդ անընդատ փորձարկել այն լեզուն, որով գրում ես՝ իրենից բխեցնելով առավել խոսուն բանաստեղծական չափը, ոչ թե իշի պես ամբողջ կյանք սեփական մանր հույզիկներն ու «պայծառ» մտքերը գրառել «ազատ չափի» մեջ՝ կապկելով մեկը մյուսին: Եթե պոետզների նոր սերունդը մի կողմ չշպրտի պապաների ազատ չաձփը, այն ոչնչի չի հանսի եւ մեկ-երկու առկայծուներից հետո կանցնի պատմության գիրկը որպես սեփական լեզու չունեցող էպիգոնների սերունդ: Աշխարհը փոխվելու է: Իսկ երբ աշխարհը փոխվում է, ստեղծվում է մի իրավիճակ, երբ փոքրերն էլ հնարավորություն են ստանում մեծ բան ասելու, իսկ մեծերը հաճախ հետ են ընկնում: 








1 comment:

  1. Լավն էր, Ուստա, վաղուց չէիր գրել, ահագին հաճույք ստացա։ Գրածներիցդ մի ահագին մասին հետ էլ համաձայն եմ։

    ReplyDelete