Search This Blog

2012-05-22

Անհանդուրժո՛ղ եմ եւ «միազան»

Ես ո՛չ հանդուրժող եմ, ո՛չ էլ նույնիսկ բազմազանության կողմնակից (վերջինի դեպքում, իհարկե, միայն որոշակի, այլ ոչ թե բացարձակ իմաստով): Պնդում եմ սա ամենայն լրջությամբ: Ինձ համար կա, անշուշտ, հարգանք այլոց կարծիքների նկատմամբ, բայց հանդուրժողականություն որպես բացարձակ կամ նույնսիկ որպես առաջնային արժեք ինձ համար գոյություն չունի: Բազամզանությունն էլ, հաստատ ինքնանպատակ չէ: Ավելին՝ անհադուրժո՛ղ եմ եւ այսպես ասած՝ «միազանության» կողմնակից: Եվ սա էլ պնդում եմ ամենայն լրջությամբ, առանց էպատաժի, հեգնանքի եւ նման այլ ենթատեքստի:
Ի՞նչ ունի հանդուրժողը եւ բազմազանության կողմնակիցը հակադարձելու իրեն ֆաշիստ համարողին կամ թեկուզ սովորական ռոմանտիկ էթնիկ ազգայնականին: Ես քեզ չե՞մ հանդուրժում կամ, դու, հարգելի եղբայրդ իմ, ֆաշիստ, բազմազանության դրսեւորում չե՞ս: Ի՞նչ հիմքերով: Չէ՞ որ ֆաշիստն էլ ունի իր «կարծիքի իրավունքը», եւ նա էլ ներկայացնում է բազմազանության մեկ երանգը: Կարելի է, իհարկե, ինչ որ կերպ այս տիպի հարցադրումների տակից դուրս գալ, ասենք, ասելով, որ հանդուրժող եմ բոլորի նկատմամբ, բացի անհադուրժողներից, բայց այդ դեպքում էլ ստանում ենք անհեթեթ իրավիճակ: Որքա՞ն արժե այն հանդուրժողականությունը, որն այդպիսին է միայն սեփական տեսակի նկատմամբ: Իսկ ի՞նչ ունի ֆաշիստը կամ ռոմանտիկ ազգայնամոլը հակադարձելու հանդուրժողին եւ բազմազանին: Չէ՞ որ մեծ հաշվով ֆաշիզմի եւ ռոմանտիկ էթնիկ ազգայնականության գաղափարական հենքը... նույն բազմազանությունն է եւ ....հանոդւրողականությունը: Ինչպե՞ս թե: «Այնպես թե», որ ֆաշիզմն ու ռոմանտիկ ազգայնամոլությունը նույնպես ելնում են «տեղական առանձնահատկություններից», «ուրույնությունից», «մեզ մոտ ընդունված չէ» -ից, մի խոսքով բազմազանությունից եւ հանդուրժողականությունից՝ մի՛ պարտադրեք ձեր կամ որեւէ մեկի սովորությունները տեղացիներին, որովհետեւ իրենք էլ իրենց ունեն, եւ առհասարակ որքան էթնիկ խումբ՝ այնքան մշակույթ, օրենք եւ սովորություն: Իհարկե, ֆաշիստներն ու ազգայնամոլները կարծում են, որ իրենք ինչ որ այլ գաղափարախոսության կրողներ են քան «պոստմոդեռնիստական» «լիբերալիզմը» կամ մուլտիկուլտուրալիզմը, բայց դա իրենց խնդիրն է: Ուրեմն երկուսն էլ՝ լիբերալ հանդուրժողականությունը եւ ռոմանտիկ աղգայնականությունը, այդ թվում նրա ծայրահեղ ճյուղավորում՝ ֆաշիզմը նույն ծառի երկու տարբեր պտուղներն են: Այսօր նրանք բախվում են միմյանց հետ Երեւանի փողոցներում՝ ձեւավորելվ օրակարգ, որի կայացման արդյունքում լուսանցքում է հայտնվում Հայաստանի բնակչության մեծամասնությունը, որի համար այս բախումը որեւէ կերպ չի բխում իր կենսափորձից եւ իր խնդիրներից: Իսկ համացանցում իրար հետ վիճում են նրանք, ովքեր պաշտպանում են սեռական ինքնության առանձնահատկությունը, եւ նրանք, ովքեր պնդում են էթնիկ ինքնության առանձնահատկությունը: Երկուսն էլ ինքնությունակենտրոն են՝ երկվորյակ եղբայրներ, որոնք, ինչպես հայտնի է դեռեւս առասպելաբանական կաղապարներից հաճախ են բախվում միմյանց հետ: Իհարկե որեւէ վատ բան չկա ինքնության կամ առանձնահատկության մեջ ինքնին: Ավելին, անձամբ ես շատ գոհ ու երջանիկ եմ ե՛ւ իմ էթնիկ, ե՛ւ իմ սեռական պատկանելիություններից, նաեւ իմ միաբնական հակաքաղկեդոնիկ եւ անապական հայ-քրիստոնյա դավանանքից: Բայց հարց այն է, որ դրանք բերելով կենտրոն՝ ստեղծում ենք փակուղային իրավիճակ: Ո՞վ կամ ի՞նչն է այն մրցավարը կամ այն չափանիշը, որը պետք է որոշի, թե կողմերից ո՞րինն է ճշմարտությունը եւ արդարաւոթյունը: Բազմազանության եւ հանդուրժողականության կողմնակիցները շատ իզուր են կարծում, թե նրանք ունեն նման չափանիշ: Իրենց ինքնությունակենտրոն եւ բազմամշակութային մոտեցմամբ նրանք իրենք են դուռը բացել նաեւ էթնիկ ազգայնականության եւ ֆաշիզմի առջեւ: Հիթլերը հանգիստ ելումուտ է անում ասյօրվա աշխարհի սեւ դռնից՝ որպես մուլտիկուլտորլաիզմի հորեղբայր, որն ի տարբերություն, այսպես ասած, իսկական՝ իտալական ֆաշիտսների պնդում էր, թե էթնոսը եւ ցեղը պետությունից բարձր են, եւ ոչ թե պետությունն է ձեւավորում ազգը (ինչպես պնդում էր Մուսլինին «Ֆաշիզմի դոքտրինում»՝ մնալով եվրոպական արդիականության շրջարկի մեջ), այլ ազգի ոգին եւ այլ ռոմանտիկ ստվերներն են կերտում պետականությունը (ինչպես պնդում էր Հիթլերն իր «Իմ պայքարում»՝ հետեւելով ռոմանտիզմի կաղապարներին): Որքան ազգի ոգի՝ մշակույթ, այնքան պետություն, ադաթ, օրենք, ինչո՞ւ ոչ: Պետք է հանդուրժող լինել, բազմազանությունն է մեր հարստությունը: Կասեք, Հիթլերը հանդուրժող չէր: Կար այդպիսի բան, իհարկե, չնայած այդտեղ էլ ահագին խորանալու կետեր կան: Դրա համար էլ ասում եմ՝ հորեղբայրն էր, այլ ոչ թե անմիջական հայրը: Բայց արմատը նույնն է: Տարօրինակ կարող է թվալ այսքանից հետո, բայց ինքնությունների անունից հանդես եկող երկում կողմն էլ ամանեւին էլ ոչ տեղական եւ ինքնությունային գործթընացի՝ գլոբալիզացիայի արդյունք են: Եթե նույնասեռականների, ապա եւ հանդուրժողների դեպքում դա թվում է ինքնին պարզ, ապա ֆաշիզմի դեպքում մի քիչ կասկածելի կարող է թվալ՝ առավել եւս ռոմանտիկ ազգայնականության: Բայց, բարդ չէ մի երկու րոպե մտածել, եւ հասկանալ, որ ավանդկան հայ ֆաշիստ գոյություն չունի բնության մեջ, որ դա հասարական կամ ենթամշակութային մի տեսակ է, որը տարածված է այսօրվա Եվրոպայում եւ Ռուսաստանում, եւ ըստ էության, շատ ավելի ներմուծովի է քան նույնիսկ նույնասեռակաները: Որովհետեւ նույնասեռականներ Հայաստանում եղել են միշտ (ասենք, Փավստոս Բյուզանդ կարդացեք կամ էլ եկեղեցական ապաշխարհության կարգի «Մեղա»-ն), իսկ բացահայտ ֆաշիստները հաստատ նորույթ են: Ինչ վերաբերում է ռոմանտիկ ազգայանականությոնը, որը բացի գլոբալիզմից հայաստանյան ֆաշիզմի ձեւավորման երկրորդ սնուցիչ ուժն է, ապա չենք խոսում, իհարկե այն մաիսն, որ սա էլ ներմուծովի «ֆրուկտ է»՝ պարզապես ավելի հին՝ 19-րդ դարի սկզբի ծագման (հայ մտավորականության մեծ մասը մնում է այդ շրջանի գերմանակն ռոմանտիմզի դիսկուրսի կրող, իհարկե, չգիտակցելով այդքանն եւ անվանելով այն «մեր ավանդականը»): Բայց այսօրվա այն շիլաշփոթը, որը իրեն չգիտես ինչու հայկական ազգայնականություն է կոչում, ոչ այլ ինչ է քան մի կողմից կոսմոպոլիտիզմի դեմ պայքարի ստալինա-ժդանովյան թեզերի մերօրյա վերապրուկ, եւ մյուս կողմից՝ այսօրվա Ռուաստանից սնուցվող մի հոսանք: Եթե նկատել եք «հայրենասերները» ըստ էութայն ասլեիք չունեն որեւէ հայաստանյան ներքին օրակարգի առումով: Նրանք, եթե մասնակցում էլ են ներհայաստանյան քննարկումներին, ապա միայն ռուսաստանյան կաղապարներով ստեղծված լիբերալներ-պատրիոտներ դիսկուրսը որսալու եւ վերարտադրելու համար: Նրանք իրականում բացարձակապես վերացարկված են հայաստանյան «իրական իրականութունից»: Օրինակ, նրանց մեծ մասին ցայսօր թվում է, որ մեր իշխանությունը հակաերւմտամետ եւ հակալիբերալ է, իսկ բոլոր ընդդիմադիր ելւոյնթերը արեւմուտքի դավադրություներն են.....մեծ ԽՍՀՄ դեմ: Նրանք իրոք տեղյակ չեն, որ Սերժը վաղուց գործարքի մեջ է արեմուտքի հետ, եւ դա Հայաստանում իրավիճակ ձեւավորող կարեւորագույն գործոններից է, իսկ ՀՀ կառավարությունը մնում է հավատավոր նեոլիբերալ: Բայց որքան էլ նրանք ներգրավված լինեին այս ամենի մեջ, իրականում, իսկական թեմա նրանց համար այդպես էլ չէր գտնվում: Եվ ահա նույնասեռականությունը: Սա իրոք փրկություն էր: Քանի որ մեր հայրենասերներն իրականում շատ ավելի գլոբալիստ են քան մենք բոլորս միասին վերցված, ապա նրանց համար սա իրոք թեմա էր: Հայաստանի շարքային բնակիչը կամ նույնիսկ հայաստանցի շարքային ընդդիմադիրն ի՞նչ իմանա այդ թեմայից: Իսկ «հայրենասերը», որն օր ու ցերեկ նստած է համացանցում պայքարելով արեւմուտքի համաշխարհային դավադրության դեմ (բնականաբար արեւմուքտի իսկ կողմից ստեղծված տեխնիկական միջավայրում, հաճախ էլ հենց արեւմտյան երկրներից) գտավ իրեն հոգեհարազատ թեմա: Ի՛նչ ընտրություններ, ի՛նչ բան....: Նույնասեռականներ: վերջապես Հայաստանում էլ նրանք հայտնվեցին: Վերջապես մենք էլ գեղից քաղաք դարձանք: Ես լուրջ եմ ասում: Մեր «հայրենասերների» համար, Հայաստանն իրականում ոչ թե ինքնանպատակ է, այլ մի փոքր տարածք է, որտեղ նրանք ծավալում են իրենց գլոբալ պայքարը: Դրա համար են նրանք այդքան խուլ ցանկացած տեղական փասըարկման նկատմամբ: Եթե ասում ես, որ խախտվում է երկրի Սհամանադրությունը, որ ընտրակաշառքն այլասերում է երկիրը, որ մարտի մեկի իշխանական վարկածը տապալվեց, բայց ոչ ոք ներղություն չխնդրեց, որ գները բարձրանում են, որ բնությունը վարի է գնում.....Սպասի, է ախպեր, էնտեղ Կադաֆիի հարց կա, Ասադի հարց կա... Հասկանում ես, եթե հիմա մեզ մոտ ընդդիմությունը հաղթի՝ համաշխարհային ճակատում դա կարող է այլ իրավիճակ ստեղծել: Սա է իրականում հայ գլոբալիստական «հայրենասիերւոթյունը»: Ի՞նչ անել: Ինքնությունեակնետրոնության դեմ միակ դեղամիջոցը որ ես տեսնում եմ՝ նոր ունիվերսալիզմն է: Նույնն է որքան էլ տարօրինակ է գլոբալիզմի դեմ դեղամիջոցը: Ինչպե՞ս կարող է ունիվերսալիզմը հակաթույն լինել գլոբալիզմի դեմ: Դրանք նույնը չե՞ն: Այնքան էլ չէ: Ինչպես տեսմում ենք գլոբալիզացիան քայլում է աշխարհով մեկ մուլտիկուլտուրիստական զգեստով եւ կեցցե՛ ինքնություները կարգախոսով: Իսկ ի՞նչ է ունիվերսալիզմը: Դրա մասին կփորձեմ խոսել մյուս անգամ:

No comments:

Post a Comment