Search This Blog

2013-03-20

Քաղաքացիական vs քաղաքական





 Մետաֆորա 

Քաղաքականի ու քաղաքացիականի հարաբերությունը կարելի է մոտավորապես հետեւյալ փոխաբերությամբ բնորոշել: Մաքուր քաղաքականը՝ 100 տոկոսանոց մաքուր սպիրտի է նմանվում: Անխառն վիճակում դա խմելը դժվար է, թեեւ փորձի տեսակետից գուցե հետաքրքիր՝ https://www.youtube.com/watch?v=klD6OcPItk0: Քաղաքացիականը՝ մաքուր ջուր է: Դա, իհարկե, խմել ի տարբերություն 100 տոկոսանոց սպիրտի հնարավոր է («հնարավո՞ր է»), բայց խնջույքի միջինացված սեղանին (հեղափոխությունը մեր քեֆի սեղանն է) ցանկալի է երկուսի՝ սպիրտի ու ջրի ինչ-որ կշռույթ (տվյալ դեպքում՝ բալանս). թե ի՞նչ տոկոսով՝ ամեն մեկի ճաշակի հարցն է՝ մեկը կնախընտրի 70 տոկոսանոց հոնի օղի, մյուսի համար 7 տոկոսանոց գարեջուրն է լավ, երրորդն էլ կարող է ալկոհոլը խմել ու վրայից էլ «զապիվատ» անել ջրով կամ հյութով: Քչերը քեֆ կանեն միայն ջրով կամ հյութով, թեեւ այդպիսիք էլ կլինեն:

2013-03-19

«Ապրել մինչեւ ապրիլ» (c. Գագիկ Կիլիկյան)


Այս նյութը այս բլոգից դուրս տարածելու բացառիկ իրավունքը ilur.am կայքինն է, որից էլ կարող են ցանկության դեպքում վերցնել մնացածները:

Կարծում, որ մեր հասարակության գոնե մի մասն արդեն բավականաչափ հասունացել է, որպեսզի հույզերն ու տարբեր տրամաչափի սադրանքներն, դեմագոգիան ու կտերը մի կողմ թողած, ամենայն ուշադրությամբ հետեւի քաղաքական ուժերի խոսքին եւ գործին, եւ պահանջատեր լինի բոլորից անխտիր:

Հիմա մի մեջբերում. «Լուռ անհամաձայնություն կա իշխանության դաշտում, իշխանության երիտասարդ ներկայացոիցիչները՝ ողջախ հատվածը, ցանկանում են, որ ՍՍ գա Ազատության Հրապարակ, հանդիպի Րաֆֆի Հովհաննիսյանին եւ երկխոսություն սկսեն, իշխանության այն հատվածը, որը այս տարիների ընթացքում կոռուպցիայի մեջ է թաղված ա եղել, անարդարության ակունք  եւ վեջնարդյուքն է եղել, որը փորձել է ժողովրդից իր իրավունքը խլել, իրենք դեմ են դրան:  Ես հույս ունեմ, որ կհաղթի իշխանության քաղաքական թեւի այդ երիտ առողջ մտածողությունը, եւ Սերժ Սարգսյանն, ականջալուր լինելով նաեւ իր թիմակիցների ողջախոհ առաջարկին, կսկսի այդ անհրաժեշտ երկոսխոսությունը:»

2013-03-01

Փետրվարի 28. անպատասխան հարցեր



Մի քանի նկատառում փետրվարի 28-ի երեւանյան հանրահավաքի հետ կապված: Կարեւոր եմ համարում կիսվել դրանցով, քանի որ նկատելի է, որ քաղաքացիական ակտիվիստների մի մասի մեջ տարածվում են ուշագրավ թեզեր առ այն, թե իբր ընդդիմադիր պայքարը կարող է հաջողության հասնել ինչ-որ նոր՝ աշխարհում չտեսնված «կրեածիվ», «ասիմետրիկ» մեթոդներով: Սրա մասին դեռ առիթներ կունենանք խոսելու, բայց նկատենք, որ հենց ընտրությունների հաջորդ օրվանից Րաֆֆի Հովհաննիսյանին այս ճանապարհով էին խորհուրդ տալիս ընթանալ «երիտօլիգարխիայի» վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ները: Ուզում եմ շեշտել, որ քաղաքական պայքարն առանց հստակ նպատակների, հստակ թիրախների, հստակ կողմ ու դեմի կամ քաղաքական չէ, կամ էլ իր նպատակները քողարկող քաղաքական է: