Search This Blog

2013-04-26

Ինչո՞ւ կուսակցական. հանրային հաշվետվություն 3


Շարունակություն. սկիզբն այստեղ՝ http://ustahrant.blogspot.com/2013/04/blog-post.html եւ երկրորդ մասն այստեղ՝ http://ustahrant.blogspot.com/2013/04/2.html

Այս նյութը այս բլոգից դուրս տարածելու բացառիկ իրավունքը ilur.am կայքինն է, որից էլ կարող են ցանկության դեպքում վերցնել մնացածները: 


3. Պոստապոկալիպսիս

Ի՞նչ է նորացված Կոնգրեսը հասարակական տեսակետից: Նախևառաջ տարիների քաղաքական պայքարի փորձի ամրապնդում և վերածում կայուն հասարակական հաստատության՝ ինստիտուտի: Ի՞նչ փորձի մասին է խոսքը և հանուն ինչի՞ է այն պետք վերածել կայուն գործող հաստատության:
ՀԱԿ դաշինի գործունեությունը անկախ Հայաստանի պատմության մեջ իրապես աննախադեպ մի փորձ էր քաղաքական ընդդիմության հնգամյա անընդմեջ և մեծամասամբ ներգործուն պայքարի  ու աշխատանքի: Մեր բոլոր ընդդիմությունները հիմնականում ներգործուն են եղել ընտրություններին անմիջապես նախորդող և հաջորդող կարճ շրջաններում: ՀԱԿ դաշինքն առաջինն էր, որ ի զորու եղավ հաղթահարել այդ ավանդույթը և չնայած վերելքներին ու անկումներին՝ միշտ մնալ քաղաքական դաշտի կարևոր խաղացող: Տարին 12 ամիս քարոզվող ՀԱԿ թաղումն այդպես էլ իրականություն չդարձավ և, մեր մեջ ասած, մոտակա շրջանում չի դառնա նույնիսկ ամենաբարդ իրավիճակում: Անկախ Հայաստանի պատմության մեջ բացառիկ այս իրավիճակն ուղղակի կամ անուղղակի նպաստեց երկրի հասարակական կյանքի եթե չասենք արմատական, ապա զգալի փոփոխությանը. քաղաքացիական տարաբնույթ շարժումները դարձան հայաստանյան կյանքի առօրյան: Ուժեղ ընդդիմության առկայության պայմաններում իշխանությունը ոչ միայն ի զորու չէր իր ռեսուրսը ծախսել քաղաքացիական անկախ շարժումները ճնշելու վրա, այլև հաճախ ստիպված էր սիրաշահել նրանց, որպեսզի հիմնական հարվածը հասցնի քաղաքական ընդդիմությանը:

2013-04-25

Ինչո՞ւ կուսակցական. հանրային հաշվետվություն 2




Շարունակություն. սկիզբն այստեղ՝ http://ustahrant.blogspot.com/2013/04/blog-post.html

Այս նյութը այս բլոգից դուրս տարածելու բացառիկ իրավունքը ilur.am կայքինն է, որից էլ կարող են ցանկության դեպքում վերցնել մնացածները: 

2. Ճակատագրի խաղը

Խնդիրը, որի լուծումը տալիս է ՀԱԿ կուսակցության ստեղծումը, նոր չի դրվել:
Ո՞րն է այդ խնդիրը: 2008-ից ի վեր Կոնգրեսի գործունեության ողջ ծավալին՝ փողոցային պայքարից մինչև ծրագրային փաթեթների մշակմանը մասնակցողների և աջակիցների զգալի, եթե ոչ մեծ մասը եղել են անկուսակցականները: Ստույգ թվերի չեմ տիրապետում, բայց կարծում եմ կարող եմ վստահորեն պնդել սա՝ չնսեմացնելով կուսակցականների դերը: Այդ մարդկանց մեծ մասը 2007-08 թթ.-ին Տեր-Պետրոսյանի նախընտրական և հետընտրական պայքարին միացան քաղաքացիական հիմունքներով՝ հաճախ նույնիսկ լուրջ վերապահումներ ունենալով Տեր-Պետրոսյանի նախկին ղեկավարման շրջանի նկատմամբ: Բայց շարժման ծավալումն ու ներուժը շատ արագ հարթեցին բոլոր նախավոր տարաձայնություններն ու վերապահումները:

2013-04-08

Ինչո՞ւ կուսակցական. հանրային հաշվետվություն

Այս նյութը այս բլոգից դուրս տարածելու բացառիկ իրավունքը ilur.am կայքինն է, որից էլ կարող են ցանկության դեպքում վերցնել մնացածները: 


Կարճ ասած, ընկերներիցս մեկի խոսքով՝ «կուսությունից զրկվեցի»: «Երկար» ասած՝ կուսակցական դարձա:  Կարծում եմ նման քայլը կարիք ունի հասարակական հաշվետվության, որովհետեւ ընդունում եմ, որ այդտեղ հարցեր կան եւ խնդիրներ կան, որոնք պետք է պատասպան ստանան:
            Պետք է սկսեմ անձնական որոշուման բացատրումից, քանի որ, որպես ստաժով անհատապաշտ (ինդիվիդուալիստ), ինձ համար առաջնային է հենց այդ առումը: Խոսքս կբաժանեմ մի քանի մասերի, որպեսզի նորից ստիպված չլինեք լավաշներս կարդալ: Եվ այսպես, ուրեմն,

            1. Ինչո՞ւ ես
           
            Ինչպես երգվում էր մի հին ռուսական էստրադային երկգում՝ ու մենյա նա էտը սեմ պրիչին: