Skip to main content

Posts

Featured

Թղթե տրամաբանությունն ու իրականությունը. քաղաքական հաշվարկի ներքին հակասությունները

Նախորդ հատվածը Ղարաբաղյան շարժման երեսնամյակին: Հատված Բ Թղթե տրամաբանությունն ու իրականությունը. քաղաքական հաշվարկի ներքին հակասությունները Նախորդ հատվածում, վերլուծելով Կարեն Դեմիրճյանի խոսքը, տեսանք արդեն, որ դրանում կա ոչ միայն ասված, այլեւ չասված, բայց վերլուծությամբ վերականգնելի մաս: Շեշտե՛նք, որ մեր կարծիքով, ընդհանրապես, Դեմիրճյանի հիմնական ասելիքն ձեւակերպված է հենց այդ ենթադրյալ չասվածով: Այդ չասվածի որոշ տարրեր ներկայացրեցինք հընթացս, բայց այժմ փորձենք վերհանել ոչ միայն առանձին տարրերը, այլեւ՝ ամբողջական տրամաբանությունը: Խնդիրը լուծելու համար, պետք է Հայաստանի ԿԿ առաջին քարտուղարի խոսքը տեղադրենք 1988-ի սկզբի կոնկրետ իրավիճակում եւ փորձենք վերականգնել այն ուժային պարզ հաշվարկը, որն իր մտքում ուներ Դեմիրճյանը, երբ խոսում էր Համբարձում Գալստյանի հետ: Հարցերը սեսիայով չեն լուծվում, այսինքն՝ լուծվում են ուժով, կռվով: Կռվով ո՞ւմ դեմ: Հասկանալի է, որ նախ՝ Ադրբեջանի: Բայց պարզ է նաեւ, որ իրական խնդիրն այստեղ ոչ միայն, եւ ոչ այնքան Ադրբեջանն էր, այլ Մոսկվա

Latest Posts

Ղարաբաղյան շարժման երեսնամյակին: Հատված Ա