Search This Blog

2010-03-27

Նորից քաղաքական էզոթերիկա

Գարունը բացվեց եւ հայ հասարակության քաղաքականապես ակտիվ մասը կրկին լիցքավորված է "էզոթերիկ" "ինֆոներ"-ով: Դեռ գարնանանմուտից առաջ ամենատարբեր մարդիկ սկսեցին խոսել "պատերազմի վտանգի" մասին: Հետո դրան ավելացան ներքին ոչ պակաս սուր սյուժեները: Այդ լուրերի մի մասը կարող են ճշմարտության որոշակի հատիկ պարունակել, բայց ընդհանուր առմամբ տարիների փորձը ցույց է տալիս, որ "ինֆոներ"-ի մեծ մասը տուֆտա են դուրս գալիս: Եվ նույնիսկ ոչ թե այն պատճառով, որ դրանց աղբյուրները սխալ են ու վատն են, այլ որովհետեւ Հայաստանում խոսքի արժեքը առհասարակ շատ ցածր է: Բայց փորձն էլ ամենաէականը չէ:

Թեկուզ եւ բոլոր "ինֆոներ"-ն իրոք լինեն "խիստ հավաստի" եւ "շատ հավանական": Խնդիրն այն է, որ "ինֆոներ"-ով սնվող ու "ինֆոներ"-ի վրան հիմնվող քաղաքականությունը, կարծում եմ, նշան է անառողջ հասարակությանը, պրիմիտիվ քաղաքական գործըթնացների եւ նույն գործընթացների պրիմիտիվ իսկ ընկալմանը: Մյուս կողմից էլ` "ինֆոներ"-ն այդպիսի հասարակության կառավարման եւ վերահսկման լավագույն ձեւը կարող են հանդես գալ` ներսից թե դրսից:


Ենթադրում եմ, որ քաղաքական իրականության եւ քաղաքական տեղեկության լավագույն հավաստի աղբյուրը պետք է հանդիսանա բանական վերլուծությունը: Բաց աղբյուրների վրա հիմնվող գրավոր վերլուծության գերակայությունը բանավոր "ինֆոներ"-ի երեխայական էզոթերիզմի նկատմամբ ինքնին լավագույն նշանը կհանդիսանա քաղաքական գործըթնացի առողջացման եւ անկախ պետության հասունացման փուլի: Մեր մոտ առայժմ հակառակն է. բանավոր ինֆորմացիան ավելի թանգ է գնահատվում քան գրավոր վերլուծությունը: Այլ բան է, որ գրավոր վերլուծության մակարդակն էլ առայժմ շատ ցածր է, նույնիսկ իր համեմատաբար լավագույն նմուշների դեպքում: Բայց դա նորմալ է ու հաղթահարելի` հետեւողական աշխատանքի դեպքում:



2010-03-25

Արեւելյան իմաստություն


Нигерийский шариат запретил обсуждать себя в Twitter и Facebook

Исламский суд города Кадуна на севере Нигерии запретил обсуждать на сервисе микроблогов Twitter и в социальной сети Facebook правомерность применения такого рода наказаний, как ампутация конечностей, сообщает BBC News. Таким образом, суд поддержал иск группы сторонников шариатских судов, которые заявили, что в открытых обсуждениях система исламского правосудия может быть подвергнута насмешкам.
.....................
http://lenta.ru/news/2010/03/25/twit/

Մուլտիկուլտուրալիզմ.......: Արեւմտյան մշակույթը ավելի բարձր չէ...Բոլոր մշակույթրենը հավասար են....Անկցի՛ եվրոպոցենտիրզմը....Պետք է հարգել ավանդույթները.....Արեւելյան իմաստություն....: Օրիենտալիզմ....: Ամե՛ն:




Ձեր թուրք էն ինչը


Britain expels Israeli diplomat over Dubai passport row
http://news.bbc.co.uk/2/hi/uk_news/8582518.stm

Ամբողջ առաջադեմ եւ ոչ առաջադեմ մարդկությամբ ընկել են Իսրայելի վրա: Ինչպես հայտնի է, առաջադեմները չեն սիրում իսրայելցիներին, որովհետեւ վերջիններս հաջողությամբ զբաղված են հակաբանականության մարմնավորում՝ բեղավոր մամեդ ամբոխների դաստիրակությամբ, իսկ հետադեմները չեն սիրում իսրայելցիներին, որովհետեւ իսրայելցիները հրեան են, եւ որովհետեւ հետադեմներն իրենք էլ հեռու չեն գնացել բեղավոր ամբոխներից:
Ես լինեի, էդ խաբված բրիտանացիները տեղը` կհապարտանայի, որ իմ անձնագրային տվյալների շնորհիվ Ալահի մոտ են ուղարկել հերթական մի կեղտոտ ու արյունոտ "թուրքի": Չեմի չէ՛` Մահմուդ ալ Մաբհուդ:
Օրինակ, կարդացեք այս կայքը` http://palestina-info.sitecity.ru/ եւ գտեք տաս տարբերություն Բաքվի ու Գազայի բեղավոր թուրքի միջեւ: Նույն չափազանցված մտածողությունն է, որն ի զորու չե տարբերել իրականութունը սեփական օնանիստական ֆանտազիաներից, նույն "բազմաչարչարությունն է"` ագրեսիայի զոհ լինելը եւ "գրավյալ տարածքները", կեղծիքի անսահմանությունը եւ տիեզերական հավակնությունները:


Ուշադրություն. սույն նյութի մեջ պարունակվում են չար եւ սադրիչ մտքեր:
Նկարի վրա` մամեդ լակոտիկները վրոդե շատ քաջ են իրենց պապաների նման:

Ընդդեմ բարբարոսների


Ի դեպ, կարծես, աննախադեպ պատմական փաստ է այն, որ որեւէ պատերազմում հաղթող պետությունն ունենում է ավելի շատ զոհեր քան պարտվողը: Այսպիսին է Սովետական Միությունը երկրորդ համաշխարհայինի ժամանակ: Սովորաբար լինում է հակառակը, եւ ապացույցը հենց երկրորդ աշխարհամարտի մնացած պետութունների զոհերի թիվն է: Սովետական միությյանը անմիջապես հետեւում են Գերմանիան եւ Ճապոնիան: Սա դեռ ոչինչ, բայց զոհերի այդ քանակը, կարծես, ավելի հպարտություն քան ամոթ է առաջացնում: Սա բարբարոսություն է բառիս սկզբնական` հունական իմաստով: Հելենները` բացահայտելով, որ բանականությունն ու ճաշակը կապ ունեն չափի եւ չափավորության հետ, շնորհիվ այդ բացահայտման հաղթեցին նաեւ պատերազմներում: Այն օրվանից երբ փոքրականակ հունական բանակները (որոնք, ի դեպ նույնիսկ միասնական պետություն չէին ներկայացնում) հաղթեցին պարսկական խառնիճաղանջ ամբոխներին, պարզ դարձավ, որ քանակը ոչ միայն չի որոշում պատերազմի ելքը, այլեւ մի տեսակ անճաշակության եւ բթութայն նշան է: Մեծաքանակ զոհերով կարող են հպարտանալ միայն բարբարոսները: Զարմանալի է, որ հայերը, որոնք իրենց դարի մեծագույն հաղթանակը` Արցախյան պատերազմում կերտեցին նույն հելենական մոդելի կիրառման շնորհիվ, շարունակում են հպարտանալ 300.000` հաղթող ազգին անվայել զոհերի թվով:




2010-03-24

Չար թեզեր երկրորդ աշխարհամարտի վերաբերյալ



1. Երկրորդ աշխարհամարտի ընթացքում Սովետական Հայաստանը, ըստ դասագրքային տվյալների (որոնք, իհարկե, խիստ ստուգման կարիք ունեն, ինչպես ցանկացած սովետական վիճակագրություն) տվել է մոտ 500.000 զորակոչիկ, որոնցից 300.000 զոհվել է: Համեմատության համար, , Ֆրանսիան տվել է 217.000, Լեհաստանը 240.000, Մեծ Բրիտանիան 382.000, ԱՄՆ 416.000 զոհ (խոսքը զինվորական զոհերի մասին է): Այդ զոհերի դիմաց բոլոր նշված ազգերը ստացել են որոշակի ձեռքբերումներ, այդ թվում տարածքային: Հայերն, ինչպես միշտ չեն ստացել ոչինչ, բացի Կարսի վերադարձի  խոստումից: Բայց մինչեւ հիմա շատ հպարտ են, որ այդքան զոհ են տվել (հաշվի առեք նաեւ, որ մեկ սերունդ առաջ եղել էր Ցեղասպանությունը իր 1,5 միլիոն զոհերով): Ստալինյան շնորհակալությունը եղավ այն, որ կազմակերպվեց հայերի 1946-ի աքսորը, էլ չասած Ղրիմի հայերի մասին, որոնց աքսորեցին 1944-ին որպես գերմանացիների դաշնակիցներ:

2. Ենթադրենք 1920 -ին Կարսի տակ պատրաստ լինեին զոհվելու 300.000 հայ: Ի՞նչ եք կարծում, Կարսն ու ողջ Արեւմտյան Հայաստանը հիմա ո՞ւմը կլիներ: Բայց սովետահայերը չեն ամաչում այս պարզ համեմատությունից:

3. Հայերը Երկրորդ աշխարհամարտի սուբյեկտ չեն եղել: Նրանց ոչ ոք չի հարցրել` ուզո՞ւմ են նրանք մասնակցել պատերազմին, եւ, եթե այո՛` ո՛ր կողմից: Ընտրության հնարավորություն չի եղել ի տարբերություն 1920-ի, եւ պարզվել է, որ հայերը լավ էլ կարող են կռվել ու զոհվել: Այս ֆոնին ծիծաղելի են այն պնդումները, թե իբր հայերը կռվել են Գերմանիայի դեմ, որովհետեւ Թուրքիան 1943-ին պատրաստվում էր հարձակվել Սովետի վրա, կամ որովհետեւ Գերմանիան առաջին աշխարհամարտի ժամանակ Թուրքիայի դաշնակիցն էր: Մանավամդ վերջին պնդումից հետո դնում ենք մի հատ մեծ` "լոոոոոոոոոոոոլ": Սեփական նշանակությունը գերագնահատող խղճուկ սնապարծությո՛ւն:

4. Փաստն այն է, որ եթե Թուրքիան նույնիսկ լիներ Սովետի դաշնակից, հայերը միեւնույնն է կռվելու էին Սովետի կողմից: Բա չէ` ապստամբելու էին Ստալին պապիի դեմ: Բայց ինչո՞ւ ենք եթեներով խոսում: Փաստն այն է - եւ դրա մասին ամոթխած լռում են մեր դասագրքերում - որ Թուրքիան շատ երկար տատանվում էր 1939-45 թթ.-ին: Դեռ 1940 թ.-ին նա համարվում էր Անգլիայի պոտնեցիալ դաշնակիցը Գերմանիայի դեմ, ինչի մասին կարող եք կարդալ Չերչիլի հուշերում, եւ որի արդյունքներից էր այն, որ Նժդեհը փորձում էր համագործակցել գերմանացիների հետ` առաջարկելով հայ ուժեր կազմակերպել Բալկանյան ճակատում: Իսկ էլ ավելի անժխտելի փաստ է այն, որ 1945 -ի փետրվարին Թուրքիան վերջապես պատերազմ հայտարարեց Գերմանիային եւ Ճապոնիային, չնայած դա սիմվոլիկ գործողություն էր: Բա, պուպուշիկներս:

Էսքանն առայժմ հերիք է:)

Ուշադրություն. նկարը սադրիչ է: )





Ընդդեմ պատկերամարտների


Երկու խոսք բլոգի վերնմասում տեղադրված նկարի մասին: Այն այսպես ասած ձեռագործ է: Ներկայացնում է Չարչարենցի "Արգիշտի" հիպոթետիկ պոեմի 1926-ի հիպոթետիկ հրատարակության շապիկի ետեւի կողմը: Նկարի բոլոր գրածների եւ նշանների հեղինակը Հայաստանի ժողովուրդն է: Դրանք բոլորը տառացի մեջբերումներ են սակավաթիվ երեւանյան գրաֆիթիներից: Ամբողջ պատասխանատվությունը ընկնում է այդ անանուն հեղինակների վրա: "Շապկի" ձախ կողմում տեղադրված սվաստիկան կոչված է ստուգել ձեր հումորի զգացումը, ինչպես նաեւ թեթեւակի խաղեր տալ թույլատրելիության սահմանաեզրին:




Այս բլոգի մասին



Ուշադրություն: Այս բլոգում կարող են հանդիպել չար, երբեմն էլ չարաճճի մտքեր, ավելի հազվադեպ` չարաչար սխալներ: Շատերը կարծում են, թե պատմությունը առաջ են տանում բարիները: Կա եւ հակառակ կարծիքը. բարիները խաչ են հանում Քրիստոսին: Հաճախ էլ նրանք դառնում են արյունոտ եւ բութ բռնակալությունների լավագույն հպատակները: Շատ բարի մարդ էր Ստալին պապիկը, որը սիրում էր երեխաներին, եւ այդ սերը փոխադարձ էր: Դատելով կեղծանունից` չար էր Եղիշե Չարենցը, որի գերեզմանի տեղը մինչ այժմ անհայտ է ի տարերություն իր բազմաթիվ բարի ու ժպտերես ժամանակակիցների:
Չարությունն, ի դեպ պետք չէ պատկերացնել մռայլ ու հոնքերը կիտած դեմքով: Կարծես, հակառակն է. մռայլ լրջության ավելորդ քանակը բնորոշ է բարեպաշտ դոդոներին, որոնց մոտ հազվադեպ չեն նաեւ "սրբազան բարկության" պրիստուպները` բարկությունը, որը փոխարինում է բանականությունն ու տրամաբանությունը: Ենթադրելի է, որ տրամաբանությունը նույնպես ստեղծվել է ոչ այնքան բարի մարդկանց կոմղից, որոնց նպատակն է եղել սասանել բարեպաշտ դրախտավորների կայունության հիմքերը: Վերլուծողականությունը նույնպես ինքնին չարություն է թվում, քանի որ իր մեթոդով իսկ կոչված է "լուծանել", բաժանել եւ երկատել: Երկատումից, այսինքն` երկունքից ծնվում է նորը:
Միաժամանակ, բարիների սրբազան բարկությունը, հաճախ առիթ է դառնում ոչ բարիների չարաճճի խաղերի: Չարությունն, այդպիսով լավ հարաբերությունների մեջ է ուրախության հետ: Չարությունը ապահովագրված չէ չարաչար սխալվելուց (մյուս կողմից բարիները չարաչար սխալվում են "по жизни", քանի որ միշտ ճիշտ են): Բայց չարաչար սխալվելը նույնպես նորի ծննդի եւ առաջընթացի կարեւոր մասն է: Բարիները միշտ ճիշտ են քանի դեռ ամեն բան ընթանում է իր հունով: Բայց, երբ գալիս է ժամանակների փոփոխության պահը, այդժամ նրանք տակ են տալիս մի այլ ձեւի, քանի որ բացարձակ անզոր են կանխատեսել ճեղկումները:
Մի խոսքով` բարի, այո՛, այնուամենայնիվ բարի լույս:

Հրանտ Չարչարենց: