Search This Blog

2011-04-25

Կաթողիկեն առանց կաթողիկոսի: Խալդիի զորությամբ:

Աչքերը լայն բացած, միամիտ հայացքով եւ ամաչկոտ ժպիտով դեռատի աղջիկը՝ սբ. Կաթողիկե եկեղեցին, կանգնած էր մեծ քաղաքի կենտրոնական խաչմերուկում: Մեքենաների ազդանշանները, խցանումները, քրտնած ու կոպիտ վարորդների հայհոյանքները, փողոցի աղմուկը, դեպի մոտակա սրճարաններ շտապող անցորդների երամները, սովետական եւ նորակառույց բարձրահարկերը... Այս ամենի դեմ ի՞նչ կարող էր հակադրել 13-րդ դարում կառուցված, 17-ում վերակառուցված, 20-ի սկզբին քանդված (եւ միայն նախնական կառույցը պահպանած) եւ 21-ի սկզբին նորից վերաբացված փոքրիկ եկեղեցին:

2011-03-19

Ով տա մեզի հաց ու ջուր, բարեւը կառնեմ

Ինչպիսի՛ հզորգայուն քաղաքական խնդիր, օրակարգի ինչպիսի՛ կարեւոր թեմա՝ մոտեցավ Լեւոնը Րաֆֆուն թե՞ ոչ: Քաղաքական վերլուծության գոհար՝ եթե Րաֆֆու նստացույցը չլիներ, ՀԱԿ-ը չէր մտնի Ազատության Հրապարակ: Վայ, քոռանամ ես: Վերջապես թեման գտնվեց: Չգիտեինք էս անգամ ինչի՛ց բայղուշանայինք, դժգոհ մնայինք, բայց Հրապարակ մտնելուց մեկ օր անց, առիթը գտանք, ես կասեի՝ հրամցրեցին, բարի ու հոգակատար մարդիկ, ու հիմա հարամ լինի մեր էդ մտնելը: Բայց իրականում նաեւ հարամ լինի Րաֆֆու հացադուլը: Ճիշտն ասած, բավականին ջղայնացած, դավադիտ եղած եմ էս թեմայից, էս դատարկաբանության հեղեղից: Միշտ էլ ջղայնանում եմ, երբ մեկը մի բան դուրս ա տալիս, հետո հարյուրները կրկնում են արդեն առանց մտածելու: Իսկ հիմա հերթով:

2011-02-28

Հեղափոխությունն այսօր ու այստեղ

Ինչո՞ւ սպասել իշխանափոխության եւ չանել հեղափոխությունը հենց այսօր ու հենց այստեղ՝ ամեն օր փոխելով մեր շուրջը եղած իրականությունը: Հեղափոխությունը, որի մասին այդքան խոսում ենք, որին այդքան փնտրում ենք, բայց չենք գտնում, արդեն երեք տարի ինչ մեզ հետ է, երեք տարի է չի դադարում: 2007-ի աշնանից Հայաստանում շարունակական՝ պերմանենտ հեղափոխություն է ընթանում, որը չենք ուզում նկատել: Այն կանգ չի առնում ոչ մի օր: Բայց եթե ցանկալիից դանդաղ է ընթանում՝ մեղավորը իրեն հեղափոխության կոմնակից համարող շերտն է:

2011-02-25

Հեղափոխության ալիքը եւ Իրանը

Չնայած Իրանը պաշտոնական մակարդակով ողջունմում է արաբական աշխարհում տեղի ունեցող հեղափոխությունները՝ համեմատելով այն իրանական 1979-ի իսլամական հեղափոխության հետ եւ ակնկալելով աշխարհաքաղաքական դիվիդենտներ ստանալ արեւմտամետ վարչակարգերի տապալումից, եւ չնայած նրան, որ մեզանում էլ կան վերլուծաբաններ, որոնք համարում են, որ մերձավորարեւելյան նորագույն զարգացոիմները կարող են որոշ սցենարների դեպքում շահավետ լինել Իրանի համար, սակայն, ըստ իս այդպիսի մոտեցումը քիչ կապ ունի իրականության հետ: Սխալը հիմնված է զուտ «գեոպոլիտիկ» մոտեցման միակողմանիության վրա:

2011-02-22

Արաբական մոդեռնի մայրամուտը


Ուշադրությո՛ւն:
Ուշադրությո՛ւն:
Խոսում է Ռադիո-Ալժիրը:
Խոսում է Ռադիո-Ալժիրը:
.......
Իշխանությունը արթուն է:
Դիմադրությունը ջարդում է:
Նրանք,
Որոնք մերժում են վճարել պետական հարկը,
Նրանք,
Որոնք խանգարում են սահմանված կարգը,
Նրանք,
Որոնք իշխանության հիմքը քանդում են
Նրանք
Արդեն Բեդոյի ամրակառույց բանտում են

(Ազատ Վշտունի, «Խոսում է Ռադիո-Ալժիրը» պոեմից):